Ներքին 6 ամիս առաջ - 14:01 25-12-2025

ԼՂ-ից տեղահանված 1-3 հոգանոց ընտանիքների համար բնակապահովման ծրագիր է մշակվել

Առաջարկում ենք նոր ծրագիր սկսել, որը վերաբերելու է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, որոնք իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ այն հավաստագրերը, որոնք տրամադրում ենք, բայց, ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով, չեն կարողանալու: Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

«Դրանք հիմնականում փոքրաթիվ ընտանիքներն են՝ 1-3 անդամ ունեցող, որոնք ունեն խոր հաշմանդամության կամ ծանր հաշմանդամության կարգ, կամ բարձր տարիքի են, և մենք նրանց այլընտրանք ենք առաջարկում այս ծրագրով: Այլընտրանքը հետևյալն է. որ եթե նրանք բավարարում են այն բոլոր պայմանները, որոնք թույլ են տալիս նրանց օգտվել հավաստագրից (դա հիմնականում քաղաքացիության պահանջն է), բայց չեն կարողանալու, որովհետև այն գումարը քիչ է լինելու, ասենք՝ 1 կամ 2 հոգանոց ընտանիք է, և նույնիսկ ամենաբարձր թվով՝ գումարով, չեն կարողանալու հավաստագիրը իրացնել, մենք նրանց հնարավորություն ենք տալու գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի հերթացուցակում՝ որպես բնակարանային ֆոնդի պոտենցիալ շահառու:

Բայց քանի որ այդ պահին հավանաբար չենք կարողանալու տալ նրանց այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարան դեռ չունենք, նրանց տալու ենք վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 40 հազար դրամի չափով 10 տարի ժամանակով: 10 տարվա ընթացքում, եթե իրենց բնակության մոտ գտնվող և իրենց կենսական շահերին մոտ գտնվող վայրում կունենան սոցիալական բնակարան, մենք նրանց առաջարկելու ենք որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան՝ որպես ավելի կայուն ապրելու վայր: Եթե նրանք կհրաժարվեն այդ պահին, ապա կզրկվեն այդ միջոցառումից: Եթե կհամաձայնեն, կշարունակեն ապրել մեր սոցիալական բնակարանային ֆոնդում»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ խոսքն այնպիսի ընտանիքների մասին է, որոնք բաղկացած են միայն անժամկետ՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խոր կամ ծանր աստիճան ունեցող, կամ 60 և ավելի տարեկան անդամներից: Օրինակ, 1 մարդ կարող է լինել 40 տարեկան և ունենալ 1-ին խմբի հաշմանդամություն, մյուս ընտանիքի անդամը կարող է լինել 60 տարեկան: Այս նախագծի տրամաբանությունն այն է, որ այդ քաղաքացիները հավանաբար չեն կարողանալու աշխատել, հավելյալ միջոցներ գեներացնել, հիփոթեքի գումար վճարել: Սա մի կարգավորում է:

Մյուս կարգավորման համաձայն՝ եթե երկու հոգանոց ընտանիք է, նրանց գումարային տարիքը պետք է գերազանցի 115 տարին: Եթե յուրաքանչյուր անձի հաշվով հաշվարկվի, ապա մի քաղաքացին կարող է լինել, ասենք, 57 տարեկան, մյուսը՝ 59: Իսկ եթե 3 հոգանոց ընտանիք է, ապա պետք է գերազանցի 175 տարին: Սրանով մենք լուծում ենք փոքրաթիվ ընտանիքների բնակապահովման հարցը:

Համակարգը կմեկնարկի 2026 թվականի հուլիսի 1-ից:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին