Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 12:40 25-12-2025

Սիրելի հայրենակիցնե՛ր, խնդրում ենք հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել. Փաշինյան

Կառավարության՝ դեկտեմբերի 25-ի նիստում Ա առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված՝ հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Ըստ նախարարի՝ սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարողանալու օգտվել:

«Թե՛ ծառայությունների ցանկերը, թե՛ դեղորայքի ցանկերը հրապարակված են: Ուզում եմ ասել, որ ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է: Խնդրում եմ, որ մեր քաղաքացիներն այն ներբեռնեն, որպեսզի տեղեկացված լինեն իրենց կարգավիճակի մասին: Եթե այսօր էլ ներբեռնեք, կտեսնեք, որ դուք ունենք 2026 թվականին ապահովագրված կարգավիճակ, և փաթեթը հենց հունվարի 1-ից կակտիվանա»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ այս որոշումների փաթեթի ընդունմամբ 2026 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մտնում է ուժի մե՞ջ: Ավանեսյանը հաստատեց:

Նիստի ժամանակ կրկին ներկայացվեցին այն խմբերը, որոնք առաջին փուլով են ընդգրկվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում: Ըստ այդմ՝ այդ խմբերն են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները, 200 հազար դրամից ավելի ստացողները, հաշմանդամության կարգ ունեցողները, սոցիալական անապահովության համակարգում ընդգրկվածները, զոհված զինծառայողների ընտանիքները: Այս խմբերը ընդհանուր ներառում են 1 մլն 6 հազար մարդու:

Նիկոլ Փաշինյանն անդադարձավ համակարգի ներդրման հատվածական ռիսկերին։ «Mercedes S 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է Запорожец կառուցելու փորձ ունենանք»,- ասաց նա ակնարկելով, որ համակարգը պատրաստ չէ բոլոր քաղաքացիների համար միանգամից ներդնել ապահովագրության համակարգը։

Նիկոլ Փաշինյանը դիմեց հանրությանը 2 հարցով. «Առաջինը. սիրելի՛ 1 մլն 600 հազար հայրենակիցնե՛ր, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել, որովհետև գրոհը հիվանդության մասին չէ, հիվանդանալ-չհիվանդանալու մասին չէ»:

Ըստ Փաշինյանի՝ բացառված է, որ ցանկացած մարդ չգտնի մի բան, որը բուժելու անհրաժեշտություն ունի, և առողջության համակարգի նպատակն է հենց ստուգումների արդյունքում բացահայտել և կանխել հիվանդությունը, որպեսզի ամեն հաջորդ փուլում այդ խնդրին առնչվելիս պետական ծախսն էլ չավելանա:

«Էլի եմ ասում, պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել առողջապահական համակարգի վրա, որովհետև ո՛չ բժշկական կենտրոններն են փախչելու, ո՛չ Կառավարությունն է փախչելու, ո՛չ պոլիկլինիկաները, և պետք է կառավարել»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրը, ըստ Փաշինյանի, այն է, որ ցանկացած բարեփոխում մինչև չհանդիպի իր պրոբլեմին, կենդանություն չի ստանալու: Այս համատեքստում Փաշինյանը զգուշացրեց՝ լինելու են խնդիրներ՝ աշխատանքային, կազմակերպչական, տեխնիկական և այլն, սոցիալական ցանցերում ևս, մեծ հավանականությամբ, կլինեն «փոթորիկներ», բայց դա, ըստ Փաշինյանի, այնուամենայնիվ, ապոկալիպսիս չէ, դրանից երկիրը չի կործանվում, աշխարհը չի քանդվում, կյանքն էլ չի ավարտվում. «Այսինքն՝ համակարգ ենք ներդնում, և համակարգն ինքն էլ պետք է ադապտացվի, և ադապտացվելու է որոշակի սխալների և բացթողումների արդյունքում»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան