copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 15:00 14-05-2024

«Արցախի մեր սիրելի քույրերը և եղբայրները» սիրելի են, բայց վստահելի չեն

Արցախից բռնի տեղահանվածները շարունակում են մնալ «ճամփորդական փաստաթուղթ» անվանված իրենց անձնագրերով։ Այն իր մեջ ունի «070» կոդ, որը, փաստորեն, առ ոչինչ է դարձնում գրքույկի «Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է» սահմանումը։

Գուցե, ինչ-որ տեղ, կարելի է համաձայնել մյուս ասույթին՝ «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը», բայց այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է ընդունել արցախցի քույրերին և եղբայրներին, ընդ որում խնդրում եմ այս բառերը չընկալել Փաշինյանի արտաբերածի համաձայն, այլ հասկանալ իրական իմաստով։

Այն, որ «ճամփորդական փաստաթուղթը» թերի է և ոչ վավեր միայն ինքն իրենով՝ հայտարարվեց արցախցիներիս անցյալ տարեվերջին։ Միաժամանակ ընդունվեց որոշում՝ բռնի տեղահանված մարդկանց տրամադրելու «ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական։ Այս երկու փաստաթղթերը պետք է պահանջվող տեղում ներկայացվեն միաժամանակ։

Հայտնի է, որ Փաշինյանը և Ալիևը միաժամանակ խոսում են Հայաստանում գործող Սահմանադրության փոփոխության մասին։ Ինչքան էլ ողբերգական է, բայց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթը բազմաթիվ դրվագներում, այդ թվում նաև հայաստանյան օրենսդրության «համապատասխանեցման» մասով, նույնական է։

Ուրեմն, եթե պատկերացնենք, որ հակակառավարական այս շարժումը ճնշվում է, և Փաշինյանը բարով-խերով շարունակում է իր կառավարումը ու սկսում փոփոխել Սահմանադրությունը, ինչը ենթադրում է հանրաքվե, ուրեմն մենք՝ արցախցի «եղբայր-քույրերս», կկարողանա՞նք մասնակցել այդ ընտրությանը։ Իհարկե՝ ոչ, կասեն իրավունքի մասնագետները, քանի որ վաղուց ապացուցված է, որ ըստ փաշինյանական իշխանության, արցախցիներս, ինչքան էլ լինենք «եղբայրներ» կամ «քույրեր», ընտրել-ընտրվելու մեջ չենք ներառվի, քանի դեռ ոչ «070» կոդով անձնագիր չունենք։

Բայց արի ու տես, որ անգամ այդ դեպքում արցախցիներին իշխանությունները չեն վստահում։ Խոսակցություններ են շրջանառվում, որ «քույր-եղբայր» արցախցիների մասնակցությունն ընտրական պրոցեսին առաջիկայում ձեռնարկվելիք միջոցների արդյունքում պետք է բացառվի։ Հնարավոր է, որ Փաշինյանն այս ամիսների ընթացքում ինքն իր համար համոզվել է, որ բոլոր արցախցիները չեն իրեն «եղբայր» համարում, թեև, այդուհանդերձ, կան որոշ արցախցիներ, որ պարբերաբար լծվում են «Նիկոլ եղբորը» պաշտպանելու գործին։ Բայց նրանք «եղանակ չեն փոխում», քանի որ նվազ քանակի են, ուստի հիմա եթե որոշվում է արցախցիներին զրկել ներհայաստանյան ընտրապրոցեսին մասնակցելուց՝ ապա, համենայն դեպս տհաճ անակնկալների պոտենցիալ թիվը նվազեցնելու համար։

Ինչքանով են հավաստի այս տեղեկությունները՝ ցույց կտա ժամանակը, որի ընթացքում, հուսանք, Նիկոլ Փաշինյանն առիթ չի ունենա զբաղվելու արցախցիների իրավունքները ճնշելու ևս մեկ ուղղությամբ։
«Առիթ չունենալ»-ը տվյալ դեպքում նշանակում է պաշտոն չունենալ։

Տիգրան Աթանեսյան
adv_banner

Ամենից շատ դիտված

21:23 Գյումրիում ինքնասպան եղած 22-ամյա տղան արցախցի էր. մանրամասներ
15:10 Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան  
13:45 Մայրը մահացել է, որդին վերակենդանացման բաժանմունքում է․ ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում
21:42 Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել. ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com
00:14 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ. shamshyan.com
23:16 Ժամանակի հետևից վազող ու հետ մնացող Փաշինյանը կպարտվի
17:40 Խոտ գողացող ՔՊ-ականը. Տեղի ղեկավարի դեմ գործ չեն հարուցում, քանի որ քեռին նախկին մարզպետն է, եղբայրը՝ մարզի դատախազը
21:00 Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com
22:30 Ջալիլի՞, թե՞ Փեզեշքիան․ ով կլինի Իրանի հաջորդ նախագահը, ինչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում
22:00 Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում