Ներքին Միտք 9 ամիս առաջ - 18:19 24-12-2025

Սամվել Կարապետյանի պաշտպանների թիմը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

Գործընկերների հետ միասին այսօր ներկայացրել ենք Վճռաբեկ բողոքներ՝ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ, որով մերժվել էին մեր և դատախազության կողմից ներկայացված բողոքները:

Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Վճռաբեկ դատարանի աբսուրդային գործողությունների վերաբերյալ մեր գնահատականները հստակ են և ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի դեպքում այն ընդհանրապես իրավունքի պաշտպանության մեխանիզմ չէ: Ավելին մեր կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի համապատասխան կազմի դատավորների դեմ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու կոնկրետ փաստերով հաղորդում:

Հիշեցման կարգով 2025 թվականի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարաձգել էր Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը հաշվի առնելով իբր գործով «իտնեսիվությունը, քննիչների խոստումները գործողությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ»:

Իրականությունն այն է, որ մինչ օրս որևէ ինտենսիվություն առկա չէ, որևէ գործողություն առկա չէ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, չնայած մենք ենք բազմիցս պահանջել, որ դրանք կատարվեն, կա միայն վեց ամսից ավելի տևող ապօրինի, քաղաքական պատվերի, հետապնդման՝ կալանք»,- գրել է Վարդևանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով