Ներքին 4 տարի առաջ - 22:20 28-07-2022

Վերաքննիչ քրեական դատարանը անտեսել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային մեկնաբանությունները․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի վերաբերյալ կարգապահական գործով որոշում կայացնելու։ Նիստի ընթացքից պարզ դարձավ, որ առկա է շփոթմունք որոշ հարցերի վերաբերյալ։ Կրկին առավել մատչելի ներկայացնեմ, որ մինչդատական վարույթում դատարանը (դատավոր Վ.Մարգարյան) մերժել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը (ոչ թե կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը)։ Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել հսկող դատախազը, սակայն մինչև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգումը, քրեական գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մ.Շահվերդյան) դատաքննություն նշանակելու մասին որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ստորագրություն չհեռանալու մասին։ Սակայն դրանից հետո վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր Ա.Դանիելյան) բավարարել է դեռևս գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կողմից ներկայացված բողոքը և անտեսելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային մեկնաբանությունները՝ ինչպես նաև նույն դատախազի առարկությունը, բեկանել է մինչդատական վարույթում կայացված դատական ակտը և կալանավորելու որոշում է կայացրել արդեն դատական վարույթում գտնվող գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ։ Դատավոր Արմեն Դանիելյանն իր որոշումն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական գործով վարույթն իրականացնող դատավոր Շահվերդյանի և բեկանված դատական ակտը կայացրած դատավոր Մարգարյանի փոխարեն վերադաս դատարանի որոշումը համապատասխան կարգադրությամբ կատարման է ուղարկել առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որի հիման վրա ոստիկանության աշխատակիցները ամբաստանյալին տեղափոխել են ՔԿՀ։ Ամբաստանյալը մեկ ամիս գտնվել է արգելանքի տակ, այդ ընթացքում որևէ դատական նիստ չի կայացել, քանի որ դատավոր Շահվերդյանը արձակուրդում է եղել։ Այնուհետև ամբաստանյալը ժամկետի լրանալու կապակցությամբ «ավտոմատ» կերպով ազատ է արձակվել ՔԿՀ-ից՝ այդպիսով կրելով իր փաստացի «պատիժը»։ Իսկ թե ինչու ՀՀ վճռաբեկ դատարանը Արմեն Դանիելյանի որոշման դեմ պաշտպանների՝ ակնհայտ հիմնավոր բողոքը վարույթ չի ընդունել և անհարգալից վերաբերմունք է դրսևորել իր իսկ նախկին որոշումների նկատմամբ (մի անգամ էլ անհիմն կերպով նույնիսկ վերադարձրել է բողոքը, որպեսզի պաշտպանները խախտեն այն կրկին ներկայացնելու ժամկետը և այդպիսով ազատվի որոշում կայացնելու պարտականությունից), վարույթ այդ մասին կխոսեմ հետագայում՝ նշելով կոնկրետ դերակատար պաշտոնատար անձանց անունները (ոչ վարչապետ ու փոխվարչապետ են, ոչ էլ ԱԺ նախագահ ու նախարար), որոնց ոտքերի տակ մնացին որոշ դատավորների սասանված կամ նույնիսկ շատ բարձր հեղինակությունները»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են