Ներքին Միտք 6 ամիս առաջ - 22:14 23-12-2025

Հայր Զաքարիային տեղեկացնում են, որ իշխանությունները մարդկանց ցուցակագրում են Մայր Տաճարում դեկտեմբերի 28-ի պատարագին մասնակցելու համար

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան էւջում գրում է.

Հայր Զաքարիային զանգում են մարդիկ և տեղյակ պահում, որ իշխանություններն իրենց ցուցակագրում են Մայր Տաճարում դեկտեմբերի 28-ի պատարագին մասնակցելու համար (հղումը` մեկնաբանություններում)։

Ուզում եմ պատկերացնել` ի՞նչ են պատրաստվում անել։

Ուզում են մինչև պատարագը կարգազանցների և ուժայինների միասնական լեգեոնով գրոհեն, խորանը գրավեն, իրենց սիրելի ներկայացո՞ւմը խաղան։

Թե՞ էս անգամ Նիկոլին են տալու էդ պատիվը, նա էլ բեմից սրտիկներ ուղարկի իրեն ծափահարողներին։

Թե՞ բերելու են` բենզին բաժանեն Մայր Աթոռի բակում։
Թե՞ Կրթվելը նորաձև է-ի տարեկան ամփոփիչ բաց դասն են անելու` Քրիստոնեություն և Հայրենիք թեմայով։

Թե՞ մեղքերի խմբակային թողություն են հայցելու Վեհափառից։
Թե՞ ծառատունկ են անելու։

Թե՞ անցյալ շաբաթ Մայր Տաճարի դռները կոտրել փորձողներին են հրապարակավ ճիպոտահարելու։
Թե՞ փորձելու են հոգևորականների ձերբակալել։

Թե՞ կիրակնօրյա պիկնիկ են անելու։
Թե՞ միասնական աղոթք են անելու` գերիների վերադարձի և Արցախ հայրենադարձության համար։

Թե՞ զիլինա են խաղալու` որպես ՔՊ նոր կրոնի նախատոնական ծես։
Թե՞ ինչ։ Ի՞նչ եք ուզում մեզնից։

Հիշեցնենք, որ Հայր Զաքարիան տեղեկացրել էր, որ կիրակի այս տարվա վերջին պատարագն է մատուցելու:

«Այս կիրակի տարվա վերջին պատարագն եմ մատուցելու Միածնաէջ Մայր Տաճարում:

Արդեն մի քանի նամակ եմ ստացել տարբեր մարդկանցից, որ ցուցակագրվել են պատարագին մասնակցելու համար:

Շնորհակալություն, սիրով կսպասեմ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից