Ներքին 4 տարի առաջ - 12:12 28-12-2021

Արցախցիների նոյեմբերի և դեկտեմբերի համար դրամական աջակցության վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից

Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դրամական աջակցության (25.000 կամ 50.000 դրամ) վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 29-ից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Այն դեպքում, երբ դիմումում սխալ է նշված շահառուի քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին, գումարը ստանալու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունվարի 31-ն անձը հաստատող փաստաթղթով մոտենալ այն բանկի որևէ մասնաճյուղ, որի անվանումը գրված է դիմումում»,-նշված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ դեկտեմբերի 28-ին վերսկսվել է նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (300,000 կամ 250,000 դրամ աջակցություն) շահառուների միանվագ աջակցության գումարների վճարումը։

Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ում՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվելու վերաբերյալ տվյալներն Արցախից տրամադրվել են սեպտեմբերի 15-ին և դրանից հետո ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն, սակայն դեռ չեն ստացել դրամական աջակցության գումարը։ Վճարումը կիրականացվի մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան