Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 20:30 20-12-2025

Հերթական տխմարությունն է․ հարցում՝ Եզրաս Սրբազանի «գործակալ» լինելու մասին

Ըստ իշխանական լրատվամիջոցներից մեկի հրապարակումների՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։

Լրատվամիջոցը ներկայացրել է նաև Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ համագործակցության հանգամանքը իբր հավաստող գաղտնազերծված փաստաթղթի օրինակը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք իշխանության հրապարակած փաստաթղթերին, որ Եզրաս Սրբազանը եղել է ՊԱԿ գործակալ»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ չի հավատում այս իշխանություններին, որոշներն էլ հնարավոր համարեցին դա։

«Հերթական տխմարությունն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ընդհանրապես չի հավատում իշխանությանը։

«Ոչ, ընդհանրապես չեմ հավատում իշխանությանը և ատում եմ, ոչ թե չեմ հավատում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա աբսուրդ է։

«Ոչ, չեմ հավատում։ Աբսուրդ ա, որ տենց լինի սաղս էլ գործակալ ենք։ Մեր անկախությունը շատ հարաբերական իմաստ ունի էլի։ Մենք մեր անկախությունից հետո Ռուսաստանի լիցքի տակ ենք ապրում էլի։ Չեմ հավատում»,- ասաց նա։

«Չեմ հավատում իշխանությանը, ընդեղ մարդ չկա, որ հավատամ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան