Մամուլ 9 ամիս առաջ - 08:32 19-12-2025

ՔՊ-ում լարված են. թեկնածուներից «բացատրություններ» են պահանջում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ իշխանության ներսում վերջին օրերին նկատվում է գերլարված իրավիճակ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում վարչության անդամների հետ՝ պահանջելով պարզաբանումներ ոչ միայն քաղաքական դիրքորոշումների, այլեւ անձնական կյանքում առկա իրավիճակների վերաբերյալ։

Մեր աղբյուրների պնդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կուսակցական շրջանակներում իրականացվում է յուրօրինակ «ստուգում»՝ անձնական կապերի, ընտանեկան կարգավիճակի ու հարաբերությունների մասով, իսկ դրանից հետո հնչեցվում են «խաչաձեւ» հարցադրումներ՝ ակնարկելով, թե տվյալ անձանց վերաբերյալ կա բացասական տեղեկություն, որը կարող է անընդունելի լինել ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։

Ըստ նույն աղբյուրների՝ նման քննարկումների հետեւանքով արդեն արձանագրվել են դեպքեր, երբ կուսակցության ներսում որոշ թեկնածուների վերաբերյալ տրվել են բացասական գնահատականներ ու մերժումներ։

Միաժամանակ, մեր տեղեկություններով, ՔՊ-ական շրջանակներն ակտիվ պատրաստվում են դեկտեմբերի 27-ին նախատեսվող քաղաքական հավաքին «Ադանա» շքեղ ռեստորանում՝ օրակարգում պահելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական հարցերը եւ առաջիկա քաղաքական քայլերի «փաթեթը»։

Նշենք, որ ՔՊ-ն սեպտեմբերյան համագումարից հետո ունի 20-հոգանոց վարչություն, դեկտեմբերի 4-ին էլ հրապարակային հաղորդվել էր՝ կուսակցական հարթակում քննարկվել է 2026-ի ընտրություններին համամասնական ցուցակի ձեւավորման կարգը։

Բայց ներկուսակցական հարթության մեջ քննարկման առարկա է նաեւ վարչության անդամների անձնական որակների հարցը. նրանք, լինելով խոցելի վիճակում, նստած քվեարկում եւ որոշում են՝ ով է արժանի լինել ցուցակում, ով՝ ոչ»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը