Մամուլ 1 տարի առաջ - 08:45 02-10-2024

Գլխավոր դատախազն ու ՆԳՆ նախարարը ՔՊ-ին բացատրություններ կտան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Խորհրդարանի իշխող խմբակցությունը պատրաստվում է հաշվետվություն պահանջել ուժային որոշ կառույցների ղեկավարներից՝ Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում հանցավորության դեմ պայքարի եւ բարեփոխումների ձախողման համար։ Բանն այն է, որ չնայած թմբկահարվող բարեփոխումներին, երկրում հանցագործությունների, մասնավորապես՝ թմրանյութերի իրացման աննախադեպ աճ է նկատվում։ Այս նպատակով քննարկում են հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը, որին հրավիրելու են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

Լսումների նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, սակայն ՔՊ պատգամավորները մարտական են տրամադրված եւ Անդրանիկ Քոչարյանից պահանջել են պարտադիր ապահովել երկու ղեկավարների ներկայությունը, որոնք համարվում են ոլորտի թիվ մեկ պատասխանատուները։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը