Ներքին 10 ամիս առաջ - 16:55 16-12-2025

Հայաստանում զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 20 պատգամավոր։

Որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

Օրենքի փոփոխությունը նախատեսում է պարտադիր ծառայության ժամկետի կրճատում՝ պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հաշվին։ Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին ակտիվ քայլեր են ձեռնարկվում, որոնք ուղղված են պայմանագրային ծառայության ընդլայնմանը։

Այդ պատճառով Կառավարությունը նպատակահարմար է գտել շարքային կազմի պարտադիր ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատել վեց ամսով՝ 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած սահմանելով նոր՝ 18-ամսյա ժամկետ։ Ակնկալվում է, որ փոփոխությունների ընդունմամբ կկրճատվեն նաև պարտադիր ծառայության կազմակերպման ծախսերը՝ սկսած 2027 թվականի երկրորդ կիսամյակից։ Սա պայմանավորված է նրանով, որ 2026 թվականի հունվարին սկսված ծառայության ժամկետը կավարտվի 2027 թվականի հուլիսին։

Ավելի վաղ նախարարը հայտնել է, որ Հայաստանի Զինված ուժերի թվաքանակը մոտ 4.2 հազար մարդով ավելացել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում գերժամկետ ծառայության մնացած զինծառայողների հաշվին։ Վերջին մեկ տարվա ընթացքում ծրագրի մասնակիցների թիվն աճել է մոտ հազար մարդով։

Ծառայության ժամկետի կրճատման նախագիծը քննարկվում է 2021 թվականից։ Ի սկզբանե նախատեսվում է այն իրականացնել 2026 թվականի ամռանը, սակայն հոկտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն հունվարի 1-ից։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան