Ներքին 11 ամիս առաջ - 11:33 30-10-2025

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագիծը հաստատվեց

ՀՀ Կառավարությունն այսօր հաստատեց զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշումը, որն ընդգրկված էր չզեկուցվող նախագծերի թվում։

Համաձայն փոփոխության նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:

Նախագիծը ներկայացրած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց՝ ձմեռային զորակոչը նախատեսում են մեկնարկել հունվարի 7-ից, այսինքն եթե օրենսդրական փոփոխություններն Ազգային ժողովում ամբողջությամբ ընդունվեն, արդեն այս ձմեռ երիտասարդները բանակ կզորակոչվեն 1.5 տարով:

Փոփոխությունները, սակայն, հետադարձ ուժ չեն ունենա, այս պահին ծառայողները բանակում կմնան 2 տարով:

Նախագծում հղում է կատարվում ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որով նախատեսված է եղել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան