Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 12:08 16-12-2025

Եթե ընտանիքից 1-ը չի ստացել քաղաքացիություն, ընտանիքը չի կարող ստանալ հավաստագիր․ փոխնախարար

250 միլիոն վարկ եք վերցնում, որպեսզի արցախցիներին փորձեք ապահովել բնակարանային ապահովվածությամբ: Այդ գումարները վստա՞հ լինենք, որ ամբողջությամբ ծախսվելու են այդ նպատակի համար: Սա մեկ և երկրորդը, 250 միլիոնով քանի՞ շահառուի ծածկույթ եք փակելու, ունե՞ք հաշվարկ, որ այսքան ընտանիքի փորձում ենք ապահովել, դրա համար անհրաժեշտ է x գումար: Եվ երկրորդը, ուզում եմ, որ 26000 քաղաքացիներից քանի մարդ է դիմել և քանիսն է ստացել հավաստագիր: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը՝ հարցերն ուղղելով Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին։

Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ տվյալներ ձեռքի տակ չունի, բայց ընդգծեց, որ եթե ընտանիքից 1-ը չի ստացել քաղաքացիություն, ընտանիքը չի կարող ստանալ հավաստագիր։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին