Ներքին Միտք 10 ամիս առաջ - 14:22 14-12-2025

Եվրատեսիլի բեմում հայտնվելու Ալեն Սիմոնյանի ամբողջ նպատակը եղել է «անցնելիս» ողջունել ադրբեջանական պատվիրակությանը. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Տեսանյութ է, որտեղ ԱԺ նախագահ Սիմոնյանը մանկական Եվրատեսիլի հետնաբեմում անցնում է ադրբեջանական պատվիրակության տաղավարի կողքով, կանգ առնում, ողջունում ադրբեջանցի պատվիրակին, նաեւ ձեռքսեղմում պատվիրակության անդամներից մեկի հետ ու մաղթում հաջողություն:

Գրեթե չունեմ կասկած, որ մանկական Եվրատեսիլի բեմում հայտնվելու գործնականում ամբողջ նպատակը եղել է հենց դա՝ «անցնելիս» ողջունել ադրբեջանական պատվիրակությանը:

Ես դեռեւս խորհրդարանների նախագահների հանդիպման ձեւաչափի մեկնարկին եմ գրել, որ այդ ձեւաչափը նախաձեռնվել է թերեւս «այլընտրանքային» տրամաբանությամբ: Որեւէ այլ իմաստ՝ Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումները ունենալ չէին կարող: Այլընտրանքային՝ իհարկե Հայաստանի համար, որովհետեւ հասկանալի է, Ադրբեջանում համակարգը բացարձակապես այլ է:

Այնպես չէ, որ Հայաստանում ԱԺ նախագահը վարչապետից անկախ ֆիգուր է: Ամբողջ հարցն այն է, որ վարչապետը այսպես ասած շատ մեծ կախվածություն ունի արտաքին տրամադրություններից: ԱԺ նախագահների հանդիպման ձեւաչափը թերեւս Ալեն Սիմոնյանի փորձարկումն էր, թե նա որքանով է պատրաստ «հունցվել» հայ-ադրբեջանական պրոցեսում Նիկոլ Փաշինյանի լռելյայն մրցակից:

Նա դրսեւորել է, որ պատրաստ է լիովին: Եվրատեսիլյան ակտը հերթական դրսեւորումներից մեկն էր:

Վերջին շրջանում հայաստանյան մամուլում հայտնվել են տեղեկություններ, թե Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոր խորհրդարանում ունենալ ԱԺ նոր նախագահ, չի ուզում այդ տեղում տեսնել Սիմոնյանին: Կրկնեմ, առաջնային պատճառը այն է, որ Փաշինյանը անշուշտ հիանալի պատկերացնում է՝ Սիմոնյանի այն դերը, որ նրան վերապահում են արեւմտյան որոշ շրջանակներ, չի բացառվում նույնիսկ՝ նաեւ ռուսական որոշակի հավանության պայմաններում:

Կհաջողվի՞ Փաշինյանին դուրս թողնել Ալեն Սիմոնյանին: Համենայն դեպս, եվրատեսիլյան ակտը այն մասին էր, որ Սիմոնյանը ամենեւին չի հանձնվելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան