Ներքին 3 տարի առաջ - 21:43 04-10-2023

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները ՀՀ-ում աշխատանքի անցնելիս չեն մասնակցի որևէ մրցութային գործընթացի

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցել որևէ մրցութային գործընթացի: Ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գիտեք որ ՀՀ դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համալրումը տեղի է ունենում մրցույթով: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ընդգրկումը համակարգ կիրականացվի գործուղման տրամաբանությամբ, որպեսզի նրանք առանց մրցութային ընթացակարգի գործուղվեն դպրոցներ։ Այս տարբերակին գնացել ենք, որպեսզի այս գործընթացը ավելի պարզ լինի»,- ներկայացրեց նախարարը:

Նա տեղեկացրեց՝ գործուղման առավելագույն ժամկետը 2 տարի է: Ուսուցիչները հնարավորություն կունենան այս ժամանակահատվածում հարմարվել, տեղավորվել իրենց մասնագիտական աշխատանքը շարունակելու և իրենց պլանների մասին հեռանկարային որոշումներ կայացնելու համար:

Նախարարը հավելեց՝ ուսուցիչները կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար:

Անդրեասյանը նշեց՝ այս պահին հավաքագրված տեղեկատվության համաձայն կա 1790 թափուր տեղ, որից 450՝ ուսուցչական:

Հոկտեմբերի 10-ից հասանելի կլինի էլեկտրոնային հարթակ, որտեղ հնարավոր կլինի տեսնել թափուր հաստիքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»