Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 20:43 12-12-2025

Եթե պաշտոնյաները աշխատավարձ չստանան, թոշակները կբարձրանան 46-47 հազար դրամով․ Թունյանը ստում է

ՔՊ-ական Բաբկեն Թունյանը շարունակում է իր տնտեսական հաշվարկներով զարմացնել ժողովրդին։ Հիմա էլ հայտարարում է, որ եթե բոլոր պաշտոնյաները աշխատավարձեր չստանան, մաքսիմում դրանով թոշակառուների աշխատավարձերը կարող են բարձրանալ 350-ական դրամով։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ, ով նշեց, որ նման ստերին չի կարող հավատալ յուրաքանչյուր հաշվարկ իմացող անհատ։

«Թունյանը թող այդ ոչինչ չարտահայտող մտքերը հավաքի իրենց ՔՊ-ական վերնախավում և իրար հետ քննարկեն։

Բացի այդ, նման տնտեսական նախադեպեր ընդհանրապես չկան։ Ի դեպ, նրանց առաջնորդը մոտ երեք-չորս ամիս առաջ հայտարարում էր, որ եթե ամբողջ պետական ապարատը՝ ուշադրություն դարձրեք, ամբողջ պետական ապարատը, չստանա աշխատավարձ, ապա թոշակները կարող են բարձրանալ ընդամենը 1000 դրամով, ոչ ավելի։ Բնականաբար դա սուտ էր և շատ անորակ սուտ։

Եկեք պարզ հաշվարկ անենք։ Պետական համակարգում աշխատում է մոտ 220 000 մարդ, միջին աշխատավարձը՝ 225–230 հազար դրամ։ Երբ այս գումարը բազմապատկում ենք և բաժանում մոտ 502 000 թոշակառուների վրա, ստացվում է, որ հնարավոր բարձրացումը կլինի մոտ 46–47 հազար դրամ։ Այսինքն՝ երբ նա ասում էր, թե ընդամենը 1000 դրամով, դա բացարձակ անհեթեթություն էր։ Ցանկացած դպրոցական այդ հաշվարկը կարող է անել՝ նույնիսկ առանց հաշվիչի։

Սրանք մարդկանց ուղղակի հիմարի տեղ են դնում։ Իսկ հիմա, քանի որ իրենցից յուրաքանչյուրը ունի ցուցակում հայտնվելու անսահման ցանկություն, բոլորը փորձում են տարբեր ձևերով հաճոյանալ իրենց առաջնորդին։ Նրանք խոսում են անիմաստ բաներ, ցույց տալով տարրական թվաբանության բացակայություն, բայց միևնույն է ուզում են առաջադրվել։ Վերջապես, այդ ցուցակում հայտնվելը նրանց համար նշանակում է շատ մոտ ապագայում 200–300 հազար դոլարանոց տուն ունենալ։ Ահա ամբողջ տրամաբանությունը»,– նշում է տնտեսագետը։

Այսպիսով, այս պարզ հաշվարկից էլ պարզ է դառնում, որ իշխանությունները ևս մեկ անգամ խաբում են հասարակ ժողովրդին՝ նշելով, թե իրենց աշխատավարձ չստանալուց բան չի փոխվի, մինչդեռ տարեցների համար նույնիսկ այդ չնչին բարձրացումը կարող է լուծել մի շարք խնդիրներ։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին