Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 12-12-2025

Առաջարկողի համար թող լինի ճիպոտելով պատժատեսակ․ հարցում

Ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, անդրադառնալով Սրբազանների ձերբակալություններին, մասնավորապես՝ Միքայել Սրբազանին, առաջարկել է, որ Հայաստանում ներդնվի ճիպոտելու պատժատեսակը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ իշխանական մտավորականն առաջարկում է Հայաստանում ճիպոտահարելու պատժատեսակը ներդնել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չի, որոշներն էլ ասացին, որ առաջարկողի համար թող լինի այդ պատժատեսակը։

«Իրա համար հա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանում նորմալ չէ ոչինչ։ «Ընդհանրապես Հայաստանում նորմալ ղեկավարություն չկա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա նորմալ չէ։ «Ոչ, ոչ մի նորմալ բան չկա դրա մեջ, ոչ մեկ ոչ ճիպոտվելու կարիք ունի, ոչ էլ»,- ասաց նա։

«Չեմ հավատում, որ իշխանական մտավորականը նման բան ասի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է