Միտք 4 տարի առաջ - 10:57 14-04-2022

Թող ասեր՝ ես հրաժարական եմ տալիս, ընտրեք նոր վարչապետ՝ թող պատերազմի, ես արյան տակ չեմ մտնում

Երբեմն խիղճը արթնանում է մարդու մեջ՝ մարդուց անկախ, մարդու կամքին դեմ: Այդ պահերին խիղճն է խոսում՝ հակառակ մարդու մտածելակերպին, սկսած և ավարտին հասցվող գործին: Մարդը վերածվում է անոթի, որից լսվում կամ հնչում է խղճմտանքը, դատապարտումը, ինքնանզովումը:

Այդպիսի մի անոթ էր Ազգային ժողովի ամբիոնի առջև կանգնած Հայաստանի վարչապետը: Երբ խոստովանում էր, որ կարող էր տարածքներ զիջել՝ յոթ շրջանները, և այդ դեպքում կարող էր պատերազմ չլինել, զոհեր չունենայինք: Բայց ինքն իր մեջ ուժ չի գտել, համարձակություն չի ունեցել: Եվ արդյունքում ունենք Եռաբլուրում քամուց դղրդացող, լսողի ոսկորները ցավեցնող դրոշների դաշտ:

Անասելի բարդ է, մարդու իրավունքներից, օրենքից ու խղճից դուրս ու վեր նման մեկին մեղադրելն ու դատելը: Դա այնքան ահասարսուռ է, այն աստիճանի անբռնելի ու անսանձելի, որ միայն Աստծու գործն է, Աստծու հնարավորություններում կառավարելի ուժ: Եվ հնչեցնում է պատերազմում զոհերի թիվը: Մարդը խոստովանում է, որ թույլ է տվել պատերազմ, որը կարող էր չլինել: Սրա միակ արդարացումն ու սփոփանքն այն է, որ միևնույն իրավիճակն էր լինելու, նույնը, որ կա այսօր: Նույն իրավիճակը՝ զոհերով, նույն իրավիճակը՝ առանց զոհերի: Տարբերություն չկա իրավիճակ որոշողի, իրավիճակ մեկնաբանողի համար:

Եթե տարբերություն լիներ գոնե մի քիչ, իր սիրած լայվերից մեկով կամ մարդկանց հրապարակում հավաքելով՝ կդիմեր ժողովրդին, համայն հայությանը, որ իրողությունն այսպիսին է. կա՛մ պետք է հանձնենք տարածքները, կա՛մ պատերազմ է լինելու, որոշեք ինքներդ: Եթե ժողովուրդը ասեր՝ արյունով նվաճածն անարյուն չեն հանձնում, այդ դեպքում թող ասեր՝ ես հրաժարական եմ տալիս, ընտրեք նոր վարչապետ՝ թող պատերազմի, ես արյան տակ չեմ մտնում: Այդ դեպքում կասեինք, պատմությունը կգրեր՝ լավ տղա, դուխով ու հպարտ: Բայց չէ, բարձր պաշտոնն ավելի թանկ էր, քան մեզ հետ կատարված ցածրն ու նվաստը:

Այս մարդուն իշխանության էին բերել խաղաղ ճանապարհով հանձնելու համար, բայց ինքը պատերազմը գերադասեց, պարտությունը, զոհերը, հաշմանդամներն ու ռազմագերիները:



Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի