Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 09:53 11-12-2025

Համոզված եմ՝ առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան․ Փաշինյան

Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրականություն է: Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2021 թվականի կառավարության ծրագրում հատուկ բաժին կա տարածաշրջանացում. ես այս տարի մեր հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ ունեցել եմ հանդիպումներ և շփումներ։ Ընդ որում աշխատանքային կամ պաշտոնական այցի։ Ոտքի վրայի խոսակցություններ էլ է եղել, բայց նաև աշխատանքային և պաշտոնական այցերի շրջանակներում։ Այս տարի մեր արդեն երկու պաշտոնական պատվիրակություն Ադրբեջան է մեկնել։ Առաջիկայում նաև համոզված եմ ադրբեջանական պատվիրակություններ կգան։ Այս տարի Ադրբեջանով գնացք է մտել Հայաստանի Հանրապետություն։ Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նաև նավթամթերքի ներկրման հարցը, այսինքն սա բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, որտեղ մենք, ի վերջո, ունենք հաջողություն։ Ինչի՞ ենք այդ հաջողությունից ուզում հրաժարվել, պետք է այս հաջողությունը զարգացնել»,– ընդգծեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով