Ներքին 1 տարի առաջ - 17:52 19-06-2024

Որ էդքան գրում ենք՝ 10 մլն հայ, 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը. համոզված եմ՝ չկա․ Փաշինյան

Էս վերջերս ինձ մոտ հարց ծագեց՝ որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը: Համոզված եմ, որ չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք ոչ միշտ ենք կարևորություն տալիս թվաբանությանը:

«Այստեղ էլի սրբացման ֆենոմենն ա, որ էդ թիվը սուրբ ա, հանկարծ չկպնե՛ք: Էդ թիվը ոչ ավելանում ա, ոչ պակասում, չես կարա փոխես: Մեկը ասի 10 մլն չի, 10 մլն 561 հազար ա, բոլորը կհարձակվեն, կասեն ա՛յ տգետ, ա՛յ դիլետանտ, դու որտեղի՞ց գիտես: Մեկը ասի՝ չէ, 9 մլն 200 հազար ա, կասեն՝ ստակահ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր: Սա մեր իրականությունն ա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

«Թվում ա թե, 10 մլնի մեջ ընհամենը մի քանի հարյուր մարդ ա «ի գործ» ծրագրին մասնակցում, բայց դա շատ կարևոր գործոն է: Նախ քաղաքական ուղերձ է, ապա օրգանական կապ է: Օրգանական կապերը գենետիկ մակարդակով են ձևավորվում, իսկ գեները շատ անտեսանելի են, ինչպես մի հոգին կարող է անտեսանելի լինել միլիոնավոր մարդկանց մեջ: Այն ինչ ես այսօր ասացի, համարում եմ, որ շատ կարևոր է, բայց ուրիշ միջավայրում չէի ասի: Մենք կարող ենք հանդիպել հանրության տարբեր շերտերի հետ. ամեն լսարան ենթադրում է իր ասելիքը, և այն ինչ ես ասացի, հնարավոր էր ասել միայն այս հանդիպման ժամանակ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի