Ուղիղ եթեր
Միտք Ներքին 5 ամիս առաջ - 14:00 08-12-2025

Փաշինյան-Գարեգին Բ կոնֆլիկտում հրադադար է. ինչու հետաձգվեց ժողովը

Վեհափառի՝ Մարսել այցելությունից հետո որոշակի բան փոխեց։ Ակնկալվում էր, որ դեկտեմբերի 10-12-ը գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը բեկումնային նշանակություն է ունենալու։ Օրինակ՝ ՔՊ-ականները կարծում էին, թե Եպիոսկոպոսաց ժողովում Գարեգին Բ-ն հրաժարական է ներկայացնելու։ Իսկ Գարեգին Բ-ին սատարողներն էլ լիահույս էին, որ ժողովում կարևոր որոշումներ կընդունվեն, որոնք ավելի կամրացնեն Գարեգին Բ-ի դիրքերը։ Սակայն ժողովն անսպասելի հետաձգվեց։

«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»։ Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռը։

Ինչո՞ւ հետաձգվեց ժողովը։ Ի՞նչ կապ ունեն ժողովն ու եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները։

Ժողովը հետաձգելով՝ Գարեգին Բ-ն պատկերավոր ասած՝ դադար վերցրեց։ Եթե այս քայլը պայմանավորված է Ֆրանսիա կատարած այցով, ապա կարելի է ենթադրել, որ Ֆրանսիան ևս ներգրավվում է խնդրին։

Դեռ 1991-ից Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն էապես տարբերվում էին Արևմուտքի մյուս երկրների հետ հարաբերություններից։ Ֆրանսիան կարծես՝ պարտավորություն ստանձնած լիներ՝ սատարել նորանկախ Հայաստանին, ամրացնել ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը։ 1994-ի զինադադարից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մեջ Ֆրանսիայի ներգրավվումը նույնպես այդ ակնարկն էր պարունակում։ 2022-ի սեպտեմբերին Ֆրանսիան փաստացի կանխեց Հայաստանի դեմ սկսված ռուս-ադրբեջանական ագրեսիան։ Մեծ է Ֆրանսիայի դերը նաև Հայաստանին Արևմուտքի ընթացիկ աջակցության հարցում։ Նկատենք, որ աշխարհի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ դրականորեն փոխվեց, երբ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի աջակցությամբ տպավորություն ստեղծեց, թե ինքը Կրեմլի ագենտ չէ։ Նա խոստովանեց, որ 2018-2022-ը ֆորպոստի վաչապետ է եղել, բայց հետո որոշեց կանգնել անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում։

Փաշինյանը Գարեգին Բ-ի դեմ գրոհները լեգիտիմացնում է՝ մեղադրելով նրան Կրեմլի ագենտ լինելու մեջ։ Եթե Գարեգին Բ-ն ևս հավաստիացնի աշխարհին ու հայ ժողովրդին, որ ինքը Կրեմլի ագենտ չէ, ապա Փաշինյանի սկսած պայքարը կզրկվի լեգիտիմությունունից և գուցե նաև կդադարի, կալնավորված հոգևորականերն էլ ազատ կարձակվեն։

Փաշինյան-Գարեգին Բ հակամարտությունը հանրային մեծ լարվածություն է առաջացնում։ Ենթադրելի է, որ Ֆրանսիան շահագրգիռ է Հայաստանի քաղաքական կայունությամբ, քանի որ անկայունությունից կարող են օգտվել ագրեսիվ նկրտումներ ունեցող չբարեկամները և ոտնձգություն կատարել ՀՀ ինքնիշխանության դեմ։ Հետևաբար՝ տրամաբանական է, որ Ֆրանսիան կարող է միջամտել այս հարցում, եթե Գարեգին Բ-ն Ֆրանսիային հավաստիացնի, որ Փաշինյանի մեղադրանքներն անհիմն են կամ ժամկետանց։ Գուցե նախկինում նա ինչ-որ պարտավորություններ ունեցել է Ռուսաստանի հանդեպ, սակայն ներկայում ՀՀ անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում է։ Նա կարող է հավաստիացնել Արևմուտքին, որ առաջիկայում և հատկապես 2026-ի ընտրարշավին մարդ չի ուղարկելու ռուսամետ ուժերի հանրահավաքներին, չի սատարելու ռուսամետ ուժերին։ Լավատեսորեն ենթադրելի է նաև, որ այս հավաստիացումներից հետո Փաշինյանը, Գարեգին Բ-ն և Ֆրանսիայի ներկայացուցիչը կստորագրեն եռակողմ հայտարարություն, որով կդադարի եկեղեցու դեմ արշավը։ Կալանավորված հոգևորականներն էլ ազատ կարձակվեն Ֆրանսիայի երաշխավորությամբ։

Իսկ եթե Եպիսկոպոսաց ժողովը հետաձգելը կապ չունի Գարեգին Բ-ի Ֆրանսիա կատարած այցի հետ, ապա նշանակում է՝ դադարը վերցրել է Փաշինյանը և խոստացել առաջիկա օրերին ազատ արձակել կալանավորված հոգևորականներին, եթե Գարեգին Բ-ի հրաժարականն ակնկալած եպիսկոպոսները կարգալույծ չարվեն Եպիսկոպոսաց ժողովում։ Այս վարկածով առաջիկայում կանխատեսվում են բանակցություններ Փաշինյանի և Գարեգին Բ-ի ներկայացուցչի միջև։ Եթե դրանք արդյունավետ լինեն, գուցե կդադարի եկեղեցու դեմ արշավն, իսկ կալանավորված հոգևորականներն էլ ազատ կարձակվեն։

Կարճ ասած՝ պետություն-եկեղեցի կոնֆլիկտում թնդանոթները լռում են։ Եպիսկոպոսաց ժողովի հետաձգմամբ՝ գուցե կբացվի բանակցային փուլ և փոխզիջումային լուծումներ կգտնվեն, փակելով այս ամոթալի էջը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով