Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 15:00 07-12-2025

Ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները 2026 թվականին

Տարեվերջին ավանդական է հետաքրքրվել՝ ինչ սպասումներ ու հույսեր ունեն մարդիկ Նոր տարուց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել անցորդներին, թե ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները Նոր տարուց։

Պատասխանները բազմազան էին՝ հույսից մինչև հեգնանք, հիասթափությունից մինչև անձնական երազանքներ։

Տարիքով մի տղամարդ հարցին կտրուկ արձագանքեց․ «Ոչ մի լավ ակնկալիք չունեմ, քանի դեռ սրանք ստեղ են»,– ասաց նա՝ ակնարկելով ներկայիս իշխանություններին։

Մի կին, ճիշտ հակառակը, Նոր տարին համարեց հավատի ու երազանքների ժամանակ։ «Ամենալավ ակնկալիքները… Նոր տարին երազանքների իրականացման հույսեր է ներշնչում»,– նշեց նա։

Մեկ այլ կին, քայլելով և խոսքը չընդհատելով, ասաց․ «Խաղաղություն լինի, ժողովրդին բարեկեցություն»։

«Լավ փոփոխությունների եմ սպասում, այս իշխանությունների շնորհիվ»,- ընդգծեց հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի հակառակ կարծիք հայտնեց, ասելով, որ այս իշխանությունների հեռացում է սպասում, առանց մանրամասնելու՝ ինչ փոփոխություն է ակնկալում։

Հետաքրքիր պատասխան տվեց մի երիտասարդ։ «Ամուսնության ակնկալիք ունեմ»,– ժպիտով ասաց նա։

Հեգնական տոնով մի կին պատասխանեց․ «Շատ… հրաշքների եմ սպասում»։

Երկու տղամարդ հարցին պատասխանեցին միասին, շեշտելով միասնականության կարևորությունը։ «Մեր երկրում խաղաղություն լինի, մեկը մեկին սիրի, հարգի, ատելությունը վերանա, նախանձը դուրս գա, հայասեր իշխանություն լինի»,– նշեցին նրանք։

Եվ վերջում մի քաղաքացի հակիրճ նշեց իր հույսերի աղբյուրը․ «Ես ոչ մի տոնի հետ կապված ակնկալիք չունեմ, իմ հույսը միայն Աստված է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է