Ներքին 10 ամիս առաջ - 13:30 29-11-2025

Երևանում աշակերտների քանակն աճում է, մարզերում՝ նվազում. ոչ ճիշտ կառավարման արդյունքը 

2023-2024 ուսումնական տարվա տվյալներով՝ Երևանի և մարզերի դպրոցներում աշակերտների թիվը շատ տարբեր է։ Քարտեզը ցույց է տալիս, որ ամենաշատ երեխաները սովորում են մայրաքաղաքում՝ մոտ 130 հազար, իսկ Վայոց Ձորում՝ մոտ 9 հազար։ Մյուս մարզերում այդ թիվը հիմնականում 20-40 հազար է։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն այս տարբերությունը կապում է մարդկանց տեղափոխությունների հետ։ Նրա խոսքով՝ «Երևանը գերկենտրոնանում է, իսկ մարզերը դատարկվում են, սա ոչ ճիշտ կառավարման արդյունք է»։

Ատոմ Մխիթարյանը նաև մտահոգություն հայտնեց կառավարության որոշման կապակցությամբ, ըստ որի՝ փոքր գյուղական դպրոցները պետք է փակվեն կամ միավորվեն։ Մոտ 250 դպրոց կարող է փակվել, ու դա կարող է հանգեցնել գյուղերի դատարկմանը։

Փորձագետն ասում է, որ մարզերում արդեն այսօր կան ավելի քան 100 չլրացված ուսուցիչների հաստիքներ։ «Մանկավարժական համալսարան ընդունվողները հաճախ շատ ցածր միավորներով են գալիս»,- նշում է նա և հավելում, որ հիմա կրթության որակը անկում է ապրում, և ֆունկցիոնալ անգրագիտություն է տիրում։

Նշենք, որ մարզերում ուսուցիչներ ներգրավելու պետական և դրամաշնորհային ծրագրեր կան, սակայն Մանկավարժական համալսարանի շրջանավարտները չեն գնում մարզային դպրոցներ։ Որոշ առարկաներ չեն դասավանդվում կամ թերի են դասավանդվում համապատասխան մասնագետի բացակայության հետևանքով։ Նաև այդ պատճառով մարզաբնակ քաղաքացիները գյուղերից տեղափոխվում են քաղաք, որ ապահովեն իրենց երեխայի լիարժեք կրթությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները