Ներքին 4 տարի առաջ - 13:56 18-03-2022

Առանց անգլերենի Հայաստանում մոշ չի աճում, բայց առանց կրթության պարեկ է «աճում»

«Հարգելի գործընկերներ, ապրիլ ամսվա ընթացքում կգործարկվի Պարեկային ոստիկանության ծառայությունը Շիրակի և Լոռու մարզերում: Ցանկանում եմ ընդգծել, որ սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է: Արդեն գիտեք, որ Պարեկային ոստիկանությունը հուլիսից գործում է Երևանում՝ մայրաքաղաքում, և պետք է արձանագրել, որ նրա գործունեության արդյունքները գոհացուցիչ են: Առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը, եթե կարելի է այդպես ասել, ժողովրդավարությունն է, և մենք ձևավորում ենք ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ոստիկանություն: Ցանկանում եմ արձանագրել, որ Պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու համար պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը։ Մենք կրթական հատվածն ամենևին չենք թերագնահատում, բայց մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում, նոր անցնում են աշխատանքի։ Ցանակցած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է այդ հավակնությունը ցուցաբերել»։

Ըստ Փաշինյանի՝ վերջին 4 տարիներին Հայաստանի արտաքին դիմագծի ամենակարևոր բրենդը ժողովրդավարությունն է, ու հիմա երկրի ժողովրդավար կառավարությունն օրենքի շրջանակներում ձևավորում է «ժողովրդավարական չափանիշներին» խիստ համապատասխան «անկիրթ» ոստիկանություն։ Ահավասիկ. «Գալիս ասում են՝ երեխան ինստիտուտ է ավարտել, բարձրագույն կրթության դիպլոմով, չի կարում գործ գտնի։ Ասում եմ՝ քանի օտար լեզու գիտի։ Պատասխանում է՝ ոչ մի։ Ասում եմ՝ ուրեմն ինքը չունի բարձրագույն կրթություն, որովհետև ժամանակակից աշխարհում ունենալ բարձրագույն կրթություն և գոնե երկու օտար լեզու չիմանալ, դա նշանակում է թերի համալսարան գնացած էկած ըլնել»։

Փաշինյանի տրամաբանությամբ՝ եթե համալսարանավարտը, որ անգլերեն չգիտի, թերի բարձրագույն է, ապա դպրոցավարտը, որի անգամ հայերենի իմացությունն է կասկածելի, անկիրթ է։ Եվ այդ անկիրթները Հայաստանի արտաքին դիմագծին (այն է՝ ժողովրդավարությանը) համապատասխան առաջին պահից դիմավորելու և վերջին պահին ճանապարհ են գցելու Հայաստան ժամանած օտարերկրյա զբոսաշրջիկներին, գործարարներին, դիվանագետներին ու նաև գողական աշխարհի ներկայացուցիչներին։ Կրթություն չունեցող, առավել ևս երեք լեզվի չտիրապետողները արտաքին աշխարհի ներկայացուցիչներին ներկայացնելու են Հայաստանի արտաքին իրական դիմագիծը, այն է՝ փաշինյանական ժողովրդավարությունը։ Ամեն ինչ իր տեղում է, համահունչ է ու ճիշտ։

Ինչ է ստացվում. փաստորեն, ըստ Փաշինյանի, Հայաստանում առանց անգլերենի իմացության մոշ աճեցնել հնարավոր չի, առանց ռուսերենի իմացության մոշ աճեցնել հնարավոր չի (թերևս դրանից հետևում է, որ մորենի, հաղարջենի, կոկռոշենի, ելակ ու էլի նման մշակաբույսեր նույնպես հնարավոր չէ աճեցնել)։ «Պատկերացրեք՝ մարդը ռուսերեն չգիտի և ուզում է մոշ աճեցնել, չի ստացվի։ Պետք է առնվազն երեք լեզու իմանա» (Նիկոլ Փաշինյան)։ Մինչդեռ առանց կրթության, անգամ առանց հայերենի իմացության Հայաստանում պարեկային ոստիկան էլ է «աճում», խոշորացված համայնքի համայնքապետ էլ է «աճում», մարզպետ, պատգամավոր ու նախարար էլ։ Վարչապետն էլ թերաճ է մնում, ցավոք։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի