Սպորտ 9 ամիս առաջ - 23:50 28-11-2025

Ծառուկյանն ամեն ինչ արեց տիտղոսի համար պայքարելու համար, բայց UFC-ն այլ ծրագրեր ուներ

MMA-ի հայտնի ռուս մարտիկ Վյաչեսլավ Վասիլևսկին իր կարծիքն է հայտնել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 4-րդ և 5-րդ համար Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև նախատեսվող ժամանակավոր տիտղոսի համար մենամարտի անցկացնելու որոշման վերաբերյալ՝ շրջանցելով նույն քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանին։

«Չգիտեմ, թե ինչու սա տեղի ունեցավ։ Սա հիասթափություն է մեր տարածաշրջանի MMA-ի երկրպագուների համար։ Ամենամեծ հիասթափությունը հենց Արմանի համար է։ Նա ամեն ինչ արեց այս հնարավորությունը ստանալու համար։

Նա արդեն սկսել էր մարզվել՝ բառացիորեն մենամարտից անմիջապես հետո։ Սակայն UFC-ն այլ ծրագրեր ուներ»,- ասել է Վասիլևսկին MMA.Metaratings.ru-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ UFC-ի նախագահ Դանա Ուայթը ավելի վաղ հայտարարել էր, որ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան անձնական խնդիրների պատճառով 2026 թվականի առաջին եռամսյակում մենամարտ չի անցկացնի։ Նա նաև հավելել էր, որ Թոփուրիայի հետ կհանդիպի Փեդի Փիմբլեթ և Ջասթին Գեյջիի դիմակայության հաղթողը։

Աղբյուր՝ armsport.am

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը