Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր անհասկանալի իրավիճակ էր։ Մարզպետարան մուտքը փակ էր բոլորի համար, իսկ աշխատակիցներին ընդմիջումից առաջ էին ճանապարհել տուն։
Oragir.News-ի հետ զրույցում մարզպետարանի մուտքի մոտ հավաքված անվտանգության աշխատակիցները նշեցին, որ ներսում փակ միջոցառում է, կողմնակի մարդկանց մուտքը արգելված է։
«Չի կարելի ներս մտնել, ներսում միջոցառում է, էստեղ միայն ղեկավար անձնակազմն է։ Մենք էլ պիտի ներսում լինեինք, ուղղակի մի պահ դուրս եկանք։ Տարբեր մարզերից ու քաղաքներից մարդիկ են եկել այստեղ»,- նշեցին նրանք:
Տարբեր մարզերից, քաղաքներից եկած մարդիկ, պարզվում է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներն էին ու թուրք պատվիրակներ, ովքեր քննարկել են սահմանային հարցեր։ Այլ մանրամասներ հայտնի չեն հանդիպումից։
Հիշեցնենք, որ անցած տարի Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղին սահմանակից Աքյաքա թուրքական գյուղում տեղի էր ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների գաղտնի հանդիպումը։
Տեսանյութ։