Մամուլ 7 ամիս առաջ - 08:17 27-11-2025

Բոլորի դեմ ատելություն ու թշնամանք է գեներացնում, պառակտում մտցնում. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Փաշինյանը ձգտում է պառակտում սերմանել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականության շարքերում, նորություն չէ: Նա ակնհայտորեն է դա անում, ինչ-ինչ եղանակներով գտնում է տարբեր եկեղեցականներ, նրանց, այսպես ասած, դարձնում է «նիկոլական»: Ու խնդրեմ, ինտենսիվ քննարկումներն ու թիրախավորումները պատրաստ են:

Ջրեր պղտորելը, թշնամանք, ատելություն սերմանելը Փաշինյանի սիրելի հնարքներից է: Իսկ մեծ հաշվով, այդ ամենի նպատակը շատ հստակ է՝ թուլացնել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, քանդել այն՝ որպես համահայկական կառույց ու կազմակերպություն:

Հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի, ատելության, պառակտման, սադրանքների, մեղադրանքների, ստերի, վարկաբեկման ամբողջ գործիքակազմը: Մի կողմից, օրինակ՝ թշնամանք և ատելություն է սերմանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այն հոգևոր ու նաև աշխարհիկ գործիչների դեմ, որոնք բացեիբաց կանգնած են ՀԱԵ պաշտպանության դիրքերում: Աջուձախ ճնշում, կալանավորում է: Մյուս կողմից՝ Փաշինյանն, այսպես ասած, «իրենով անելով» մի քանի հոգևորականի, հանրության աչքին նաև նրանց է «փչացնում», այսպես ասենք՝ վարկաբեկում:


Համենայն դեպս, նորմալ հայ մարդիկ այլևս վատ աչքով են նայում Փաշինյանի հետ համագործակցող հոգևորականներին: Թիրախավորում են նրանց, ովքեր սեղմել են Փաշինյանի ձեռքն ու, նրան միանալով, գործնականում դարձել մեղսակիցը՝ մեր Ազգային եկեղեցու դեմ իրականացվող արշավում: Այ, հենց դա էլ Փաշինյանի նպատակն է: Ու դժվար թե մեր այդ սակավաթիվ հոգևորականները չեն հասկանում, որ Փաշինյանի կողմից եկեղեցիներում անցկացվող քաղաքական միջոցառումներին մասնակցելով՝ իրենք վարկաբեկվում են: Որ Փաշինյանն իրենց ընդամենը օգտագործում է՝ Եկեղեցին զավթելու և կործանելու համար: Հետո իրենք Փաշինյանին պետք չեն լինելու: Գուցե և հասկանում են, իսկ թե ինչու են համաձայնում դառնալ գործիք, ժամանակը ցույց կտա:

Այդուամենայնիվ, դեռ ուշ չէ, ու ինչպես տեղին ընդգծվել է նախօրեի եպիսկոպոսաց ժողովում, կարևոր է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին: Այդպես է հնարավոր պահպանել մեր Եկեղեցին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ