Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 23:59 25-11-2025

ՔՊ-ի երազանքը չի լինելու. տոնածառը դնելու ենք, անցած տարվա տոնածառի մակետն էլ Մուշում կտեղադրենք

Ամանորին մոտ մեկ ամիս ժամանակ է մնացել, բայց Գյումրիի ավագանին դեռևս չի հաստատել Գյումրիի գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծրագիրը։

Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ.պ. Անդրանիկ Չադրյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ ՔՊ-ի երազանքը չի լինելու. տոնածառը դնելու ենք, անցած տարվա տոնածառի մակետն էլ Մուշում կտեղադրենք։

«Անցած տարի քաղաքի տոնածառը չէին դրել, ինչ-որ տոնածառ էին դրել, բայց էս տարի մեր հին տոնածառը (28 մետր) վերականգնելու ենք։ Մրցույթի սաղ աշխատանքները կատարված են, մնացել է ֆոնդերը հաստատեն։ Հետ ու առաջ ընկավ, բայց զարդարելու ենք մեր հին տոնածառը։ ՔՊ-ի փայլուն երազանքն է, որ տոնածառ չլինի, որ հանրությանը ինչ-որ բան ցույց տան, բայց մենք ելքը կգտնենք տոնածառը կդնենք»,- ասում է Անդրանիկ Չադրյանը։

Գյումրիի Ամանորի զարդ ու զարդարանքը, Չադրյանի հաշվարկներով, մոտ 24 մլն դրամ է, բայց էլի վերջնական չէ հրապարակված թիվը։

«22 մլն դրամ մրցույթի ցուցակը կա, բայց տոնածառի վերականգնումը, մոնտաժումն էլ առանձին պիտի կարգավորենք։ Իրենց անցած տարվա տոնածառի մակետը ուզում ենք տեցադրել Մուշ թաղամասում։ Մուշ թաղամասի տոնածառն էլ մի ուրիշ տեղ կդնենք։ Տասը փողոց և ավելի նախատեսել ենք տոնական զարդարանք անել։ Այ որ գային ավագանու նիստին, հիմա աշխատանքները կսկսեինք, բայց ոչինչ»,- նշեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ անցած տարի Գյումրին տոնածառ ունեցավ ոչ թե քաղաքի բյուջեի հաշվին, այլ կառավարության միջոցների. պատճառը Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամն էր։

Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել էր 20 մլն 100 հազար դրամ։ Գյումրիում տեղադրված նոր տոնածառը քննարկումների առիթ էր դարձել։ Գյումրեցիների սրտով չէ նոր տոնածառը, ասում են՝ հինն ավելի լավն էր, նոր տոնածառը ավելի շատ տոնական կոն է հիշեցնում։

Նշենք, որ անցած տարվա ներքաղաքական լարված իրավիճակից առաջ Գյումրին ամանորին պատրաստվում էր սեպտեմբերից։ Ավագանու որոշմամբ՝ Գյումրիի ավագանու որոշմամբ նոր տոնածառի ու նոր զարդարանքի համար բյուջեից հատկացվելու էր 75 մլն դրամ, որից 68 միլիոնը նոր տոնածառի և նոր զարդարանքների ձեռքբերմանն է ուղղվելու, իսկ 7 միլիոնը՝ հին զարդարանքների վերանորոգման համար:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին