Ներքին 10 ամիս առաջ - 18:46 25-11-2025

Կոտայքի պարեկների ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ 1-ամյա տղայի կյանքը փրկվել է

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, հերթական անգամ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների և Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանք։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ Հրազդանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում ամուսիններ, որոնցից մոր գրկին լինում է երեխա, և շնչակտուր դիմում են պարեկներին՝ ասելով, որ իրենց 1 տարեկան տղայի ինքնազգացողությունը վատացել է ու ոչ միայն գունատված է, այլև շնչահեղձ է լինում, և խնդրել են, եթե հնարավոր է, պարեկներն իրենց ուղեկցեն մոտակա հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Ա. Մարտիրոսյանի հանձնարարականով գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ա. Ասատրյանն ու 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Նարեկ Հովսեփյանն ու կրտսեր պարեկ Կարեն Սախոյանը իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային ու ծնողներին Մ4 Իջևան - Սևան - Երևան ավտոճանապարհի 121 կմ հատվածից իրենց ծառայողական ավտոմեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Արդեն տեղում, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, իրենց մասնագիտական հմտություններում փայլում են նշված բժշկական կենտրոնի բժիշկները և հնարավոր է լինում փրկել երեխայի կյանքը, սակայն երեխան 2-3 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ