Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:13 08-12-2021

Կրակոցներ` Երևանում. բժիշկների շնորհիվ վիրավորի կյանքը փրկվել է. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Ն.-ն է:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նա դանակահարվել է Գաջեգործների փողոցում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ին, ապա դեկտեմբերի 7-ին, ժամը 08:30-ին Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում Ռոբերտ Ն.-ն իր ընկերների՝ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Ավետիք Ա.-ի, Երևանի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պ.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Բեգլար Հ.-ի հետ վիճաբանել են Լոռու մարզի բնակիչներ, 28-ամյա Մհեր Կ.-ի, 22-ամյա Էմանուել Ա.-ի և նրանց ընկերների հետ, որի ժամանակ, խախտելով հասարակական կարգը, միմյանց նկատմամբ տվել են հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դեկտեմբերի 7-ին վիճաբանության ժամանակ Մհեր Կ.-ն դանակով հարվածել է Ռոբերտ Ն.-ին, իսկ Դավիթ Պ.-ն իր մոտ եղած «Վալտեր» տիպի ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել Մհեր Կ.-ի և նրա ընկերների ուղղությամբ:

Էրեբունու ոստիկանները Դավիթ Պ.-ին ժամերի ընթացքում հայտնաբերել են Երևանում, այնուհետև նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը և 1 հատ մետաղյա, 1 հատ փայտյա մահակներ:

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ