Ներքին 7 ամիս առաջ - 21:12 06-01-2026

Պարեկների շնորհիվ փրկվել է ինքնազգացողությունը վատացած կնոջ կյանքը

Այսօր՝ հունվարի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց է մոտենում մի տղամարդ և հայտնում, որ կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և անհրաժեշտ է նրան անհապաղ տեղափոխել հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս․ Թադևոսյանի գլխավորությամբ նույն դասակի պարեկներ Արտաշ Միկիչյանը և Սամվել Ասլանյանը կնոջը տեղափոխում են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն և կարողանում են փրկել կնոջ կյանքը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում