Ներքին 9 ամիս առաջ - 15:05 25-11-2025

«Միասին» շարժումը կաջակցի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջխաղացմանը

«Միասին» շարժումը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը:

«Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման խորհրդի համակարգող Արամ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու նրա նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի խնդիրներն ու նպատակները։

«Միասին» շարժումը, հստակ գիտակցելով, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ ու խորքային խնդիրները որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն չի կարող միայնակ լուծել, առաջնային է համարում այս իրավիճակում ուժերի, արդյունավետ գաղափարների և մասնագիտական ներուժի համախմբումը:

Ելնելով մոտեցումների համընկնումից՝ «Միասին» շարժումը կարևորում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում Գագիկ Ծառուկյանի սահմանած սկզբունքը, համաձայն որի՝ այն վերկուսակցական ձևաչափ է և ունի համազգային օրակարգ ձևավորելու նպատակ:

«Միասին» շարժումը պատրաստակամություն է հայտնում աջակցելու «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջխաղացմանը՝ հանուն երկրի կայուն զարգացման ու հանրային համերաշխության ձևավորման։

«Միասին» շարժման տեղեկատվական կենտրոն

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա