Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 19:10 24-11-2025

Պուշկինի դպրոցում տանիքի տակ դասասենյակներ են կառուցվել․ անվտանգությունը պահպանվե՞լ է

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի անմիջապես տանիքի տակ դասասենյակներ են բացվել, որոնցում հակահրդեհային անվտանգության նորմերը պահպանված չեն, և դրանք շահագործելու թույլտվություն չունեն։

Երբ տեղեկատվությունը ճշտելու նպատակով զանգահարեցինք նշված դպրոց, այնտեղից մեզ հորդորեցին նախ քաղաքապետարանի հետ համաձայնեցնել, որից հետո իրենք տնօրենին կզգուշացնեն, որ կոնկրետ լրատվամիջոցից այսինչ հարցով զանգահարելու են։

Քաղաքապատարանի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ դասասենյակները նոր չեն, և ապահովված են համապատասխան կահավորմամբ։

«Վերևի հարկում գործում է հրաձգարանը, որը օգտագործվում է հազվադեպ։ Այսինքն՝ աշակերտները Նախնական զինվորական պատրաստություն առարկայի թեման են ուսումնասիրում, սովորում են՝ ինչպես կրակել։ Կան դասասենյակներ՝ կիսվող դասարանների համար։ Այսինքն, որոշ առարկաներ՝ մասանավորաբար օտար լեզուները, երբ կիսվում են, դարձյալ շաբաթական երկու-երեք ժամ, կիսվող խմբերը լինում են այդ դասասենյակներում, որոնք, ի դեպ, բարվոք վիճակում են»,- ներկայացրեց Հանրակրթության վարչության պետը։

Անդրադառնալով հակահրդեհային կանոնների պահպանմանը, մեր զրուցակիցը նշեց, որ առնվազն կրակմարիչներով և համապատասան կահավորանքով ապահովված են այդ դասասենյակները։

«Չկա կոնկրետ դասարան, որ միշտ բոլոր դասերին այդտեղ լինի։ Օրինակ, անգլերեն առարկան երեխաներն ունեն շաբաթական երկու ժամ։ Երկու ժամերի ընթացքում, կոնկրետ դասարանի մի խումբը դասերը պարապում է այդ դասասենյակներում»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ այդ հատվածում նաև տարհանման պլան կա փակցված։

Խաչատրյանի խոսքով՝ եթե դպրոցի ծնողներն անհանգստություն ունեն, ապա կարող են մոտենալ տնօրենին, և միասին բարձրանալ՝ ծանոթանալ պայմաններին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին