Ներքին Միտք 9 ամիս առաջ - 17:44 23-11-2025

Հանուն պաշտոնի, փողի ու առաջնորդի դրվատանքի մարդիկ պատրաստ են տարիներով վարձկան ու ծաղրածու աշխատել քաղաքական կրկեսում. Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է. «1917 թ. ռուսական հեղափոխությունն արեցին մտքով ու հոգով մաքուր հեղափոխականները:

Հետո արդեն իշխանության մեջ առաջին պլանում սկսեցին հայտնվել ու առաջ գնալ նրանք, որոնց մեկ բառով կարելի է բնորոշել կարիերիստներ ու գրասենյակային առնետներ: Նրանց հիմնական առանձնահատկությունը անսահման ճկունությունն ու հարմարվելն էր փոփոխվող պայմաններին ու նոր ղեկավարների քիմքին, երեկվա ընկերներին ու համախոհներին դավաճանելու պատրաստակամությունը:

1988 թ. ղարաբաղյան շարժումը ևս համարյա նույն տրամաբանությունն ունեցավ: Նախ իշխանության եկան շարժման իդեալիստները, հետո քայլ առ քայլ իշխանությունը նվաճեցին կարիերիստները:
Գանք 2018 թ. իշխանափոխությանը: Նախ, «հեղափոխություն առանց հեղափոխականների», ապա, «հեղափոխականներ առանց հեղափոխության»:

Զզվելի է շոշափել, թե կարիերիզմն ինչ այլանդակ ձևեր ու տեսք է ստացել մեր օրերում: Մարդիկ պատրաստ են ոչ միայն տարիներով վարձկան ու ծաղրածու աշխատել քաղաքական կրկեսում, այլև մոռանալ իրենց եղած ու չեղած արժեքները, հայհոյել իրենց երեկվա կուռքերին, ուրանալ իրենց քավորներին, սեփական անցյալն ու իրենք իրենց: Հանուն պաշտոնի, առաջխաղացման, փողի ու առաջնորդի դրվատանքի:

Այդ մարդիկ օդից չեն ընկել: Այս մարդիկ նախորդող 2-3 տասնամյակներում ծնված, կրթություն ստացած ու ձևավորված մարդիկ են: Նրանց Նիկոլն իր տնից չի բերել: Ուղղակի Նիկոլը նրանց առաջադրել է խաղի ստորացուցիչ կանոններ, ու նրանք հեզաբար գերազանցում են ստալինյան, հհշ-ական ու հհկ-ական շրջանի իրենց կարիերիստ նախահայրերին:

Պայմանական սուսլովները, վիշինսկիները, հրանուշհակոբյաններն ու երվանդզախարյաններն ուղղակի մանկապարտեզի անմեղ ու գերգաղափարական սաներ էին մերօրյա արթուրդավթյանների, գևորգպապոյանների ու վահագնալեքսանյանների համեմատությամբ:
Մտածելու թեմա է, թե ինչպե՞ս դա հնարավոր դարձավ»:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին