Ուղիղ խոսք 10 ամիս առաջ - 21:30 21-11-2025

10 միլիոն դրամ հափշտակեցին, իրավապահները քայլեր չեն ձեռնարկում. խաբված արցախցու պատմությունը

Երևանի բնակիչ Սասուն Գրիգորյանը փաստում է, որ իրավապահ մարմինները շուրջ մեկ ամիս շարունակ չեն արձագանքում իր միջնորդություններին և մինչև այս պահը չեն կարողացել բացահայտել առանձնապես խոշոր չափի հափշտակության դեպքը, որի հետևանքով նա զրկվել է 2 մլն 100 հազար ռուբլուց։

Տուժողի հաղորդման համաձայն, 10.10.2025 թվականին նա համացանցում նկատել է հայտարարություն «շահավետ» փոխարժեքով տարադրամի փոխանակման մասին և զանգահարել նշված հեռախոսահամարին։

Տուժողը նշում է, որ դեպքից 9 օր անց իր ընկերը փորձել է պարզել՝ արդյոք խարդախների «ցանցը» շարունակում է գործել։ Զանգահարելով նույն հեռախոսահամարին՝ նա ստացել է հրավեր արդեն այլ վայր՝ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոն, որտեղ 20.10.2025-ին նախատեսվել էր նոր «փոխանակում»։

Այս կապակցությամբ Գրիգորյանը և նրա ընկերը 20.10.2025-ին դիմել են քննիչ Կարեն Սողոմոնյանին՝ խնդրելով անհապաղ իրականացնել վերահսկելի գնում և մատակարարում օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ կանխելու նոր հանցագործությունը և բացահայտելու մասնակիցներին։ Սակայն մոտ 24 օր անց միջնորդության քննարկման արդյունքները դեռևս անհայտ են, իսկ որևէ գործողություն չի արվել։

Տուժողի խոսքով՝ իրավապահների անգործության հետևանքով նույնաբնույթ հանցագործությունները շարունակում են կրկնվել։

«Դեպքը չի բացահայտվել, և իրավապահների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը վտանգում է մյուս քաղաքացիների անվտանգությունը։ Եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, հանցագործների գործունեությունը շարունակվելու է»,- նշում է Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը