Ներքին Միտք Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:48 21-11-2025

Փամբակ գետը հող են լցնում, չորացնում և բենզալցակայաններ ու առևտրի հարթակներ կառուցում. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վանաձորի միջով անցնող Փամբակ գետի տարբեր հատվածներում բնակիչները հող են լցնում, չորացնում այն և չորացված հատվածներում, օրինակ` բենզալցակայաններ ու առևտրի հարթակներ կառուցում: Այսպես շարունակվելու դեպքում, շուտով Հայաստանի քարտեզից Փամբակ գետը կվերանա:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի տեսուչներն ու փորձագետներն այցելեցին «դեպքի վայր»: Ամեն ինչ իրենց աչքով տեսան, նույնիսկ զրուցեցին ենթադրյալ իրավախախտների հետ: Ի վերջո, վերջիններս փաստաթուղթ կազմեցին և այն ՀՀ քննչական կոմիտե ուղարկեցին:

Ըստ քննիչի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փաստաթուղթը, որն, ըստ էության, փորձագիտական եզրակացություն է, հիմք չէ քրեական գործ հարուցելու համար: Կրկին անհրաժեշտ է փորձաքննություն: Հուլիսին քննիչը «Փամբակի գործը» կրկին փորձաքննության ուղարկեց (այդ դեպքում, ի՞նչ իմաստ ուներ տեսչության փորձաքննությունը): Շուտով դեկտեմբերն է: Փորձաքննությունից որևէ լուր չկա:

Այժմ ինքներդ հաշվեք, թե որքան ռեսուրսներ են ծախսում հարկատուները «Փամբակի գործի» վրա այն դեպքում, երբ գործը տեղից չի շարժվում: Կարծում եմ` «Փամբակի գործը» դեռ երկար կտևի: Դա հո «սրբազանների գործը» չի, որ արագ ընթանա:

Ինչ-որ «դժբախտ և դժգույն» գետ է Փամբակը: Բա Հայաստանին պե՞տք է այդ գետը: Իհարկե, պետք չէ: Ավելի լավ չէ՞ այլ գործերով զբաղվենք, օրինակ` հայազգի «փորձագետներին» ՀՀ հարկատուների հաշվին Բաքու ուղարկենք, տարօրինակ ցորեն ներմուծենք, ֆեյք քահանաներ բուծենք, վերջիններիս մատուցած պատարագներին մասնակցենք, Վեհարանը գրավելու նախապատրաստություն տեսնենք ...

Իսկ Փամբա՞կը: Իսկ Փամբակը չորացնողները Սամսոնյան Նարեկն ու Սաղաթելյան Վազգենը չեն, որ կալանավորվեն:

Տե՛ս՝ տեսանյութ 1 և տեսանյութ 2:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են