Ներքին 4 տարի առաջ - 23:34 31-08-2022

Բրյուսելյան հանդիպմանը կողմերն իրենց շահերը ավելի լավ իրացնելու հարթակներ են միայն ձևավորում

Այսօր Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ՝ հարցնելով, թե այսօրվա բրյուսելյան հանդիպումից հետո ինչ սպասելիքներ ունենանք հետագայում, և ինչ կարծիք կա՝ կապված երեկ Մոսկվայում տեղի ունեցած փոխվարչապետների մակարդակով սահմանազատման հանձնաժողովի նիստին մասնակցելու մասին, պատասխանեց. «Հանձնաժողովի նիստը և տված հայտարարությունները տեսել եմ, բայց բրյուսելյան հանդիպման վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը, որ ես կարծում եմ, որ սա հերթական հանդիպումն է, որի ընթացքում նորից, ինչպես նախորդ անգամները, երբ հանդիպել են Ադրբեջանի նախագահը, ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը, եղել են քննարկումներ, ինչպես երեկ հայտարարություններում ասվեց՝ կա առաջընթաց, բայց այդ առաջընթացը մենք իրականում գետնի վրա չենք տեսնում, որովհետև ուղղակի կողմերը որոշ հարցերում համաձայնվում են, բայց որոշ հարցերում պակասությունները շատ խորն են և նույն իրավիճան է նաև առաջին դեմքերի հանդիպման ժամանակ, չի կարելի նշել, թե փոխվարչապետները Մոսկվայում ինչ-որ մի բան կհամաձայնվեն, բայց Բրյուսելում առաջին դեմքերը չեն համաձայնվի, ոչ՛. երկու կողմն էլ, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև միջնորդ կողմն էլ , փորձում են հիմքեր ստեղծել հետագա զարգացումների համար և իրենց շահերը ավելի լավ իրացնելու հարթակներ ձևավորել։ Բայց այս պահին սպասել, որ ինչ-որ վերջնական հանգուցալուծում կլինի այս հանդիպումով, իհարկե անիրատեսական չէ»։

Հիշեցնենք, որ առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են