«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված Մովսես Շարբաթյանի պաշտպանն դատարանում հայտարարեց, որ երկար խոսելու անհրաժեշտություն չկա, քանի որ դատավորն արդեն իր որոշումն ունի։
Իր ելույթում Շարբաթյանը շինծու որակեց իր դեմ հարուցված գործը և ընդգծեց, որ որևէ մտադրություն չունի փախուստի դիմելու։
Այնուամենայնիվ, դատարանը որոշեց նրա կալանքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը։