Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց
copy image url

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց

Ներքին 1 տարի առաջ - 16:44 18-09-2023
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամսով։ Տեղեկությունը հայտնում է «Դատական իշխանություն» Telegram ալիքը։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին` ժամը 14։30-ին։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին։