Ներքին Միտք 7 ամիս առաջ - 18:10 18-11-2025

Քողարկեցին խելահեղ ծրագիրն ու հաղթեցին. քանի՞ ընտրող «գցված» զգաց

Վաղարշապատի ընտրարշավի ժամանակ ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանը չէր խոսում վեհարանի վրա գրոհի մասին։ Ոմանք նույնիսկ կարծում էին, թե այս թեման դուրս է եկել ՔՊ օրակարգից։ Սակայն ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը ցրեց լավատեսական կասկածերը, գրելով. «Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի ընտրողներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ … Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

Այս հակասության մասին ուշագրավ գրառում է արել «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը. «ՔՊ ցուցակի առաջին համար Արգիշտի Մեխակյանն այնքան շրջահայացություն ունեցավ (կամ գուցե խելացի մարդիկ նրան հուշեցին), որ չխոսի կաթողիկոսի դեմ եւ Մայր Աթոռի վրա հնարավոր հարձակման մասին: Պարզ էր, որ, եթե խոսեր, դա կպակասեցներ նրա ձայները: Փոխարենը Փաշինյանն ընտրություններից հետո հայտարարեց, որ այդ հաղթանակը խթանելու է հետագա գործողությունները Մայր Աթոռի դեմ: Այսինքն՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում 15.000 ձայն ստանալը նրան հիմք է տալիս իրականացնելու Ամենայն Հայոց կաթողիկոսին փոխելու իր ամբարտավան, խելահեղ, հակաեկեղեցական եւ հակապետական ծրագիրը»։

Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանի նկարի կողքին գրվել է՝ «Ընտրի՛ր ազնվությունը, հոգատարարությունը, աշխատանքը», չի գրվել «Ազատե՛նք Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից»։ Նրա ընտրարշավի ժամանակ չեն վանկարկել «Վեհարանը՝ վեհի՜» կամ նման բաներ։

Հետևապես՝ ինչպե՞ս է ՔՊ-ի ստացած 15 հազար քվեն լիցքավորել Գարեգին Բ-ին գահընկեց անելու գործընթացը։ Ավելի կարևոր հարց էլ կա. ՔՊ-ն կհաղթե՞ր Վաղարշապատում, եթե Գարեգին Բ-ին գահընկեց անելու խելահեղ ծրագիրը ներառվեր քարոզարշավում, գրվեր թեկնածուի նկարի կողքին։ Ի վերջո՝ ազնի՞վ է մեկ խոսույթով մասնակցել ընտրություններին ու շահել ընտրողի քվեն, իսկ ընտրվելուց մի քանի ժամ անց ասել մեկ այլ բան։

Օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Oragir.News-ի հետ զրույցում խիզախորեն և ազնվորեն ասաց հետևյալը. «Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստվում է հոգևոր հավաք կազմակերպել Էջմիածնի կենտրոնական հրապարակում, և ես էլ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ իմ ընտրվելու պարագայում արտոնելու եմ այդ հավաքը»։ «Հանրապետությունը» չհաղթահարեց շեմը, դուրս մնաց՝ հավաքելով 3,8 տոկոս։ ՔՊ-ն, հավանաբար, կպարտվեր, գուցե շեմն էլ չանցներ, եթե թեկնածուն իր նկարի կողքին Գարեգին Բ-ին գահընկեց անելու մասին գրեր, այն մասին վանկարկեր ու պաստառ պարզեր։

Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ՔՊ-ին ընտրողը գիտե՞ր, որ իր ընտրությամբ կարևոր լիցք է հաղորդելու Գարեգին Բ-ին գահընկեց անելու գործընթացին։ Եթե ոչ, ապա քանի՞ ընտրող «գցված» ու անհարմար իրավիճակում հայտնվեց նոյեմբերի 17-ի առավոտյան։

Փաշինյանը Վաղարշապատի ընտրողների մասին գրել է նաև, թե՝ «Գնահատեցիք նախորդող շրջանում «Քաղաքացիական պայմանագրի» կատարած աշխատանքը Ձեր համայնքում եւ ներողամիտ գտնվեցիք թույլ տրված սխալների համար։ Ուզում եմ այդ սխալների համար ներողություն խնդրել բոլորիցդ»։ Ընտրողը գիտե՞ր, որ ՔՊ-ին տրված քվեն գնահատվելու է որպես ՔՊ-ի հանդեպ ներողամտություն, ՔՊ-ի սխալները ներելու ցույց։ Եթե ոչ, ապա քանի՞ ընտրող «գցված» զգաց, երբ ՔՊ-ին տրված իր քվեն այդպես ներկայացվեց Փաշինյանի կողմից։

Պարզ ասած՝ Վաղարշապատում ՔՊ ընտրարշավը, հաղթանակն ու դրան հաջորդած փաշինյանական գրառումը ողջամիտ կասկածի հիմք են տալիս, որ 2026-ին փորձելու են կրկնել նույնը՝ ժողովրդահաճո խոսքով կշահեն քվե, իսկ ստացած մանդատով կիրագործեն խելահեղ բաներ։ Ենթադրելի է նաև, որ 2026-ին ՔՊ-ին տրված քվեն ևս կներկայացվի որպես ներողամտություն Փաշինյանի գործած աղետալի սխալների համար։ Ի վերջո՝ Վաղարշապատում ՔՊ-ին ընտողներից քանի՞սն, այս ամենը հասկանալով, 2026-ին ձայն կտա Նիկոլ Փաշինյանին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ