copy image url
Սպորտ 1 օր առաջ - 18:31 17-11-2025

Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է վնասվածքից և վերսկսել մարզումները

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է ձախ ազդրի մկանային վնասվածքից և սկսել է մարզվել անհատական ծրագրով:

Մեծ հավանականությամբ, 36-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի նոյեմբերի 23-ին կայանալիք միլանյան դերբիին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Նապոլիի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի արտագնա խաղում (1-3) և փոխարինվել 32-րդ րոպեին։