Ներքին 4 տարի առաջ - 16:49 12-05-2022

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջիկն ապաքինվել է. բժշկական կենտրոնի ղեկավարը մանրամասներ է հայտնում

Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը։

Հյայտնում են, որ պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:

«Մեզ մտահոգում էր այն, որ կյանքը փրկեինք, բայց մտավոր լուրջ դեֆիցիտ լիներ, բայց երեխան և՛ խոսում է, և՛ ճանաչում է, և՛ շատ ակտիվ է, և ճիշտն ասած՝ մենք էլ զարմացած ենք, որ նման հրաշք երկրի վրա լինում է։ Բայց մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես նաև իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը այնպես է կպած, ինչպես մամայի, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ երեխայի մայրը հայտնել էր, որ ինքն է երեխային նետել Դեբեդ գետը, նշանակված են փորձաքննություններ, երեխայի մայրը կալանավորված է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը