Ներքին Միտք 11 ամիս առաջ - 08:00 16-11-2025

ԿԸՀ-ն «Հայաքվե»-ին ու «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամին չի զրկել դիտորդության իրավունքից. Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԿԸՀ-ն երկարատև՝ 10 ժամ տևած նիստում քննարկեց «Անկախ դիտորդ» և «Ականատես» առաքելությունների դիմումներով բարձրացված հարցը՝ «Հայաքվե»-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»-ի դիտորդական առաքելություններին կողմնակալության հիմքով հավատարմագրումից զրկելու վերաբերյալ։

Արդյունքում հանձնաժողովը, արձանագրելով, որ նշված առաքելությունները խնդրահարույց արարքներ են արել, այնուամենայնիվ, ֆորմալ, չարձանագրեց Ընտրական օրենսգրքով սահմանված անկողմնակալության պահանջի խախտումը և չզրկեց այդ կազմակերպություններին դիտորդության իրավունքից։

«Հայաքվե» առաքելությունը համաձայնեց, որ այն դիտորդները, ովքեր արել են վիճելի հայտարարություններ, չեն մեկնի ընտրական տեղամասեր։ ԿԸՀ-ի որոշ մոտեցումներ մեզ համար խնդրահարույց են, բայց այս հարցերը կքննարկենք ընտրություններից հետ (այդ թվում` օրենսդրության հստակեվման մասով)։ Սա, թերևս, ԿԸՀ պատմության մեջ ամենաերկար նիստն էր` 10 ժամ և 20 րոպե։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի