Արտաքին 4 տարի առաջ - 20:31 20-11-2021

Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Տուսկին զրկել են վարորդական իրավունքից

Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ և «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը զրկվել է վարորդական իրավունքից։ Այս մասին հաղորդվում է քաղաքական գործչի Twitter-ի պրոֆիլում։

Նրա խոսքով՝ իրավունքներից զրկվելու պատճառը արագության գերազանցումն է եղել.

«Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատճառով առկա է վարորդական իրավունքից երեք ամսով զրկում, գումարած 10 տուգանային միավոր եւ տուգանք»,- բացատրել է Տուսկը սոցցանցում կատարած գրառման մեջ։

Միաժամանակ, ինքը՝ Տուսկը, համաձայնել է այս պատժի արդարացիությանը։

«Ես առանց քննարկման ընդունել եմ պատիժը»,- հավելել է ընդդիմության առաջնորդը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը զրկել է վարորդական իրավունքից Լիպեցկի շրջանի նախկին սենատոր և նահանգապետ Օլեգ Կորոլևին, ով մայիսին վթարի էր ենթարկվել Lexus-ով, որի անվադողերը փչացել էին։ Հանդիպման ընթացքում մեղադրանքն իր վրա է վերցրել նահանգապետի 73-ամյա եղբայրը՝ Սերգեյը, իսկ ինքը՝ Օլեգ Կորոլյովը, դատական նիստին անգամ չի ներկայացել։ Դատարանը պարզաբանել է, որ մեղքն ընդունած եղբայրը ցուցմունքում շփոթված է եղել և խուսափել է պատասխանել քննության հարցերին, ուստի դատավորը չի հավատացել նրան։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան