Արտաքին 11 ամիս առաջ - 16:00 15-11-2025

Ռուսները գիշերը հարվածներ են հասցրել Կիևին, Պոկրովսկում մարտերն ավելի են թեժանում

Այս գիշեր Կիևին անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ռուսների հասցրած հարվածների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, հաղորդել է Ուկրաինայի մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն: Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը։

Ուկրաինայի իշխանությունների վկայությամբ՝ գիշերը արձակվել է երեք հրթիռ և 135 անօդաչու թռչող սարք, երկրի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են երկու հրթիռ և 41 անօդաչու:

Նախորդ գիշեր է՛լ ավելի ինտենսիվ հարձակում էր տեղի ունեցել՝ 430 անօդաչուներով և 18 հրթիռներով, զոհվել էր 6, վիրավորվել՝ առնվազն 35 մարդ:

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ անցած 24 ժամերին ուկրաինական և ռուսական ուժերի միջև ռազմաճակատի գծի երկայնքով 265 բախում է տեղի ունեցել, որոնց մոտ կեսը՝ ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքը շրջապատող գյուղերում և շրջանում:

Ուկրաինայի ԶՈՒ գլխավր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկու օր առաջ այցելել է Դոնեցկի տարածաշրջանի այդ քաղաքը պաշտպանող ստորաբաժանումներ: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր նպատակներն են վերականգնել որոշ շրջանների նկատմամբ վերահսկողությունը, պաշտպանել մատակարարումների և տարհանման ուղիները և ստեղծել նորերը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեմ չէ «շատ դժվարին» իրավիճակում Պոկրովսկից զորքերի դուրսբերմանը, բայց դա տեղում հրամանատարների որոշելիք հարց է:

«Ոչ ոք չի ստիպում նրանց մեռնել հանուն ավերակների: Ես կսատարեմ մեր զինվորներին, հատկապես հրամանատարներին, ովքեր այնտեղ են ... Ամենաթանկը մեզ համար մեր զինվորներն են», - ասել է Զելենսկին:

Այս շաբաթ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական ուժերը դուրս են մղել ուկրաինական զորքերին Պոկրովսկից հարավ գտնվող մերձակա բնակավայրերից:

Մոսկվան Պոկրովսկը ռազմավարական է համարում Դոնեցկի մարզի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած երկու խոշորագույն քաղաքների՝ Կրամատորսկի և Սլովյանսկի ուղղությամբ հետագա հարձակումների համար:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով