Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:49 14-11-2025

ՔՊ թեկնածուին ձայն տվողն ընտրում է Արցախ հանձնածին, ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին զիջածին. Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ՏԻՄ ընտրություններում մի առանձնահատկություն կար, որը մեր ժամանակներում այլևս չպետք է գործի:

Մարդիկ համայնքի ղեկավար ընտրում էին` ելնելով, բարեկամական, ընկերական, թաղային առանձնահատկություններից և շատ հաճախ չէին էլ հիշում կամ չգիտեին, թե իրենց պայմանական ծանոթն ինչ կուսակցությամբ է առաջադրվել:

Հիմա դա պետք է լինի սկզբունքային:

Վաղարշապատում եթե ընտրողը ձայնը տալիս է քպ-ի թեկնածուին պետք է իմանա, որ անկախ այն հանգամանքից վերջինս մանկության ընկեր է՞, բարեկամ է՞, թե՞ համագյուղացի, իր ձայնը գնում է Նիկոլին:

Ավելի պարզ ասած, քպ թեկնածուին ձայն տվողը ընտրում է Արցախ հանձնածին, ՀՀ ինքնիշխան տարածքներն Ադրբեջանին զիջածին, Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակում գործածին, երկիրը հանցագործության ճիրան մտցրածին, բռնությունն ու քաղաքական հետապնդումը գործելաոճ ընտրածին:

Եվ որ ամենավտանգավորն է` ընտրությունն այս կամ այն անձին, ուժին պատասխանատվության ստանձնում է:

Ուզում ե՞ս պատասխանատվություն ստանձնել գործող ռեժիմի, դրա առաջնորդի կամ դրա մանկլավիկների հանցանքների և դավաճանության համար: Հուսով եմ` ոչ:

ՀԳ. Վաղարշապատի այս պրոցեսն ունի նաև դրական կողմ, որովհետև դրանում առաջադրվել են ընդդիմադիր դաշտը ներկայացնող տարբեր ուժերի ներկայացուցիչներ և մարդիկ նաև ներսում ընտրության հնարավորություն ունեն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի