Արտաքին 11 ամիս առաջ - 23:10 13-11-2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների փոխանակման գործարքի ավարտը վտանգված է

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև գերիների փոխանակման գործարքի ավարտը սպառնալիքի տակ է, քանի որ զոհված պատանդների վերջին չորս մարմինների որոնումը՝ Իսրայելին հանձնելու համար, բարդ պայմաններում է ընթանում և կարող է ձգձգվել:

Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat միջարաբական պարբերականը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրներին։

«Մնացած մարմինների որոնման գործընթացը շատ դժվար է, դա կարող է շատ ժամանակ պահանջել»,-թերթին հայտնել են դիմադրության դաշտային աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ պատանդների չորս մարմիններից մեկը պահում է «Իսլամական ջիհադը», ևս մեկը, հնարավոր է, ՀԱՄԱՍ-ի մարտական թևը՝ «Իզ ադ-Դին ալ-Քասամի բրիգադները», սակայն այդ հարցում կասկածներ կան:

Աղբյուրների համաձայն՝ ևս երկու պատանդների աճյունները ենթադրաբար գտնվում են «դեղին գծից» (Գազայի հատվածում իսրայելական ուժերի հետքաշման գծերը-խմբ.) արևելք և կարող են հայտնաբերվել միայն այն դեպքում, եթե որոնումներն ավելի ինտենսիվ ընթանան՝ Իսրայելի թույլտվությամբ։

Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով