Արտաքին 11 ամիս առաջ - 22:56 13-11-2025

Սի Ծինփինը չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին. Bloomberg

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չի մասնակցի «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Միևնույն ժամանակ, Xinhua լրատվական գործակալությունը, հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, հայտարարել է, որ Չինաստանի վարչապետ Լի Ցյանը նոյեմբերի 21-ից 23-ը կայցելի Յոհաննեսբուրգ՝ G20 գագաթնաժողովին մասնակցելու համար։

Այցը կկայանա Հարավային Աֆրիկայի կառավարության հրավերով։ Չնայած Հնդկաստանում Հարավային Աֆրիկայի դեսպան Անիլ Սուկլալը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կմասնակցեն առաջիկա գագաթնաժողովին, Xinhua լրատվական գործակալությունը չի հաղորդել Չինաստանի առաջնորդի ուղևորության մասին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով