Ներքին 11 ամիս առաջ - 23:57 12-11-2025

Փոփոխված օրենքով ՀԾԿՀ-ին իրավունք է տրվել դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան. իրավաբան

Հուլիսին էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփոխություններով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հնարավորություն է տրվել դադարեցնել ՀԷՑ–ի լիցենզիան. Sputnik Արմենիային ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը` մեկնաբանելով ՀԾԿՀ–ի նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում ներառված նախագիծը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին։

Խոսելով որոշումն ընդունվելու դեպքում հետագա հնարավոր իրավական գործընթացների մասին` Թավադյանը նշեց, որ, եթե լիցենզիան դադարեցվում է, առաջին տարբերակն այն է, որ կառավարությունն առաջարկում է բաժնետիրոջը իրեն վաճառել բաժնետոմսերը, գույքը կամ այլ գույքային համալիրը, որն ապահովում այդ ամբողջ գործունեությունը։

Ընդ որում, այս գործընթացի ամբողջ ժամանակահատվածում պետական կառավարչի լիազորությունները շարունակվում են։ Եթե սեփականատերը կամ բաժնետերը չի համաձայնում վաճառել, ապա կառավարությունը կարող է այստեղ կիրառել Սահմանադրության 67-րդ հոդվածը, որով նախատեսվում է հարկադիր կարգով օտարել սեփականությունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով։

Այդուհանդերձ, այս տարբերակներից ցանկացածի դեպքում, ՀԷՑ–ի օտարումը կամ պետականացումը հեշտ և արագ գործընթաց չի լինելու։ Իրավաբանը հիշեցնում է, որ հանձնաժողովի որոշումը վարչական ակտ է, և բաժնետերը կարող է այն բողոքարկել, և դատարանին միջնորդել մինչ վերջնական վճռի կայացումը կասեցնել որոշման կատարումը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»