Ներքին 5 տարի առաջ - 15:42 13-08-2021

Լեզվի կոմիտեն հավանության է արժանացրել ոստիկանության մեքենաների արտաքին ձևավորման փոփոխված տարբերակը

Հայաստանում Պարեկային ծառայության մեքենաների վրա արտաքին նոր ձևավորման տարբերակում հայերեն գրառումները կգլխավորեն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ներկայիս արտաքին ձևավորման հետ կապված իրենց մտահոգությունները տեղ են հասել: Հասցեատեր կառույցները շատ արագ արձագանքել են ու վերանայելու պատրաստակամություն հայտնել:

«Դժբախտաբար, առաջին փորձն անհաջող էր, ավտոմեքենաների վրա հայերենը գերակա չէր, գերիշխողն օտար լեզվական նյութն էր: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մեր դիտարկումները բարձրաձայնելուց հետո մեզ հետ կապվեցին համապատասխան պաշտոնյաները: Լեզվի կոմիտե ուղարկել են նոր առաջարկներ, լուսանկարներ, թե ինչպիսին պետք է լինեն այդ գրությունները: Ես գոհունակությունս արտահայտեցի, որ այդ նախագծով մեքենաների վրա բոլոր կողմերից հայերենը գերիշխող է»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը՝ ավելացնելով, որ նոր տարբերակն արժանացել է իրենց հավանությանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը